Երբ ատում ես քեզ ու երեխայիդ.

Ինչպես պայքարել հետծննդյան դեպրեսիայի դեմ

5 հունիսի 2017
Երբ ատում ես քեզ ու երեխայիդ
Հետծննդյան դեպրեսիա՝ հոգեբանական, թե հոգեկան խնդիր: Առաջացման նախապայմանների ու բուժման մեթոդների մասին PanARMENIAN.Net-ը զրուցել է հոգեբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Սթրես» հոգեկան առողջության վերականգնման կենտրոնի կլինիկայի ղեկավար Սամվել Սուքիասյանի հետ:

Գևորգ Գասպարյան.

Հայաստանը տարածաշրջանի ամենաերկար քայլարշավային արահետը կունենա

11 մայիսի 2017
Գևորգ Գասպարյան
Հայաստանում առաջիկայում տարածաշրջանի ամենաերկար քայլարշավային արահետն է ստեղծվելու, մեր երկրի ևս 40 արահետ գծանշվելու է: PanARMENIAN.Net-ը զրուցեց «Հայ լեռնագնացների ընկերակցություն» հասարակական կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի (AHA Armenia) նախագահ, լեռնագնաց Գևորգ Գասպարյանի հետ, որը պատմեց մանրամասները:

Մանկավարժական թուլություն.

Եթե երեխային «ապուշ» անվանես, նա իրեն կսկսի ապուշի պես պահել

6 մայիսի 2017
Մանկավարժական թուլություն
Մանկավարժական թուլության, դրա դրսևորումների, աշակերտի հետ ուղիղ կապի, դաստիարակության մեջ ստեղծարարության, ազատության և հանրությանն ադապտացվելու անհրաժեշտության միջև հակասությունների, ծնողի ճիշտ և սխալ լինելու, անօգուտ բղավոցների մասին PanARMENIAN.Net-ը զրուցել է հոգեվերլուծաբան, Երևանի «Քվանտ» վարժարանի սոցիալ-հոգեբանական ծառայության բաժնի պետ Ելենա Բարտենևայի հետ:

Հայկ Հարությունյան.

Արևային էներգիայի անցնելու համար մեկ ընտանիքից մոտ $1500 կպահանջվի

2 մայիսի 2017
Հայկ Հարությունյան
Ի՞նչ ուղղություններով է զարգանում ՀՀ էներգետիկ դաշտը: Արդյո՞ք փակվելու է ատոմակայանը: Որքա՞ն կարժենա սովորական բնակարանն արևային էներգիայով ապահովելը: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ PanARMENIAN.Net-ը զրուցել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի հետ:

Ռուբինա Փիրումյան.

Ձեռնարկս նրա մասին է, որ դպրոցում չպետք է սովորեցնել միայն ողբալ, ատել ու լացել

4 մարտի 2017
Ռուբինա Փիրումյան
ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի դասախոս, Հայոց ցեղասպանությանը նվիրված դասագրքերի հեղինակ Ռուբինա Փիրումյանը մշակել է «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ձեռնարկ, որը դպրոցների ուսուցիչների մասնակցությամբ մարտի 1-ին քննարկվել է ԿԳ նախարարությունում: Նախաձեռնությունը մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում ու բազմաթիվ մեկնաբանությունների ու տարակարծության առիթ դարձավ: PAN-ը զրուցել է ձեռնարկի հեղինակի հետ՝ նախաձեռնության նպատակների ու բնույթի մասին:

Հովակիմ Զաքարյան.

«Հայու գեն». Գիտական փա՞ստ, թե՝ առասպել

13 հունվարի 2017
Հովակիմ Զաքարյան
Ամանորյա տոներից հետո համացանցի հայաստանյան հատվածը «ցնցվեց» լուսանկարչական ստուդիաներից մեկի տարածած ընտանեկան լուսանկարից, որում պատկերված էին հայ կինը, նրա սևամորթ ամուսինն ու իրենց մանկիկը։ Աղմուկի հիմնական թեման նման ամուսնությունների անթույլատրելիությունն էր․ քննադատողները հղում էին անում «հայ գենի» պահպանման անհրաժեշտությանը՝ ընդհանուր առմամբ դեմ հանդես գալով խառնամուսնություններին։

Ելենա Բարտենևա.

Փոխնակ մայրը երեխային ժամանակավոր «ապաստան» է տալիս

14 դեկտեմբերի 2016
Ելենա Բարտենևա
Փոխնակ մայրությունը վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիա է, որի կիրառման դեպքում երեխայի սաղմնավորմանն ու ծննդին 3 մարդ է մասնակցում` գենետիկ հայրը, գենետիկ մայրը և փոխնակ մայրը: Փոխնակ մայրը ծնելիության տարիքի կին է, որը համաձայն է գումարի դիմաց կամ անհատույց օգնել գենետիկ ծնողներին, կրելով հղիությունը ու ծննդաբերելով նրանց երեխային` միաժամանակ չհավակնելով այդ երեխայի մոր դերին: Փոխնակ մայրությունը բավականին վիճահարույց թեմա է: Փոխնակ մայրության հոգեբանական ասպեկտների և այդ տեխնոլոգիայի բոլոր մասնակիցներին առնչվող հարցերի մասին PanARMENIAN.Net-ը զրուցել է հոգեվերլուծաբան, Երևանի «Քվանտ» վարժարանի սոցիալ-հոգեբանական ծառայության բաժնի պետ Ելենա Բարտենևայի հետ:

Տ. Վահրամ քահանա Մելիքյան.

Հայ առաքելական եկեղեցին հարկեր վճարում է, բացի որոշակի հարկատեսակներից

29 սեպտեմբերի 2016
Տ. Վահրամ քահանա Մելիքյան
Սեպտեմբերի 29-ին Ազգային Ժողովում քննարկվում էր Հարկային նոր օրենսգրքի նախագիծը: Այդ կապակցությամբ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հանդես եկավ ելույթով` բարձրացնելով հայ եկեղեցին հարկային դաշտ բերելու հարցը: PanARMENIAN.Net-ը այս առնչությամբ զրուցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամուլի խոսնակ Տ. Վահրամ քահանա Մելիքյանի հետ:

Անկախության արդարացումը.

Ինչ ունի Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից 25 տարի անց

22 սեպտեմբերի 2016
Անկախության արդարացումը
Հայաստանի Հանրապետության անկախացումն ազդեց բոլոր ոլորտների զարգացման վրա: Մի մասը սկսեց ավելի ակտիվ զարգանալ, մյուսը, գուցե, հակառակը: Ոլորտներում փոփոխությունների 25 տարվա վերլուծականը ստանալու համար PanARMENIAN.Net-ը զրուցեց Հայաստանի տարբեր բնագավառների տարբեր տարիքի ներկայացուցիչների հետ՝ հասկանալու համար, թե Խորհրդային միության տարիներին հաջողությունների հասած մասնագետներն ի՞նչ սպասելիքներ ունեին անկախացումից ու ինչ ստացան, և թե ինչ կարծիքի են երիտասարդներն այդ ամենի մասին:

Լիանա Հովակիմյան, Մերի Ներսիսյան.

Կրծքով կերակրումը մայրերի հաղթանակն է

27 հունիսի 2016
Լիանա Հովակիմյան, Մերի Ներսիսյան
Կրծքով կերակրումը մոր հաղթանակն է ոչ թե փոխաբերական, այլ ուղիղ իմաստով: Հայաստանի հանրապետության 4 մարզի՝ Շիրակի, Լոռու, Արարատի, Արմավիրի և Երևանի ապագա այն մայրիկները, որոնք ընտրել են կրծքով կերակրումը, Հայաստանում մեկնարկած Կրծքով կերակրման հաղթարշավի դեմքը դառնալու և մրցանակներ ստանալու հնարավորություն ունեն: Հաղթարշավի մանրամասները ներկայացնում են ՅՈւՆԻՍԵՖ-ի Առողջապահության և սնուցման բաժնի ղեկավար Լիանա Հովակիմյանը և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ նախագահ Մերի Ներսիսյանը:
---