Հենրիկ Նավասարդյան. «Նվերի գինը չեն ասում, բայց Չինաստանի նվերի արժեքը ավելի քան 4,5 մլրդ դրամ է»

Հենրիկ Նավասարդյան. «Նվերի գինը չեն ասում, բայց Չինաստանի նվերի արժեքը ավելի քան 4,5 մլրդ դրամ է»

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչ արժեն Չինաստանից Հայաստան ներկրված 249 ավտոբուսները, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը պատասխանեց, որ թեև նվերի գինը չեն ասում, նվերն ընդհանուր առմամբ արժե 4 մլրդ 5 հարյուր երեսուն միլիոն դրամ` ներառյալ ավտոբուսների և ավտոպահեստամասերի, ինչպես նաև`ավտոբուսների`դեպի Երևան փոխադրման վարձը:

Այն հարցին, թե ամեն երթուղու սպասարկման համար քանի ավտոբուս է նախատեսվում, Հենրիկ Նավասարդյանը պատասխանեց, որ տարբեր երթուղիների համար նախատեսված է տարբեր մեքենաքանակ`կախված երթուղու երկարությունից: Միջին հաշվարկով յուրաքանչյուր երթուղում կարող է գործարկվել 10-15 ավտոբուս:

Հենրիկ Նավասարդյանը հայտնել է նաև, որ մայիսի 15-ից հետո կպակասի երթուղայինների թիվը, իսկ մինչև նոյեմբեր ամսվա ավարտը կունենանք ընդհանուր երթուղին սպասարկող 1250 միկրոավտոբուս: Նրա փաստմամբ`երթուղայինի սպասարկման վճարը կմնա անփոփոխ` 100 դրամ:

Հենրիկ Նավասարդյանը նաև հայտնել է, որ ընդհանուր երթուղային ցանցը կհաստատվի հաջորդ շաբաթ, կհրավիրվի մամուլի ասուլիս և այդ մասին կտրվեն տեղեկություններ:

Անդրադառնալով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին,թե երթուղիների համալրումը կկարգավորի արդյոք երթուղայինների սպասարկման ինտերվալները, Հենրիկ Նավասարդյանը հավաստիացրեց, որ դրանք այսուհետ կկազմեն 8-10 րոպե:

11  24.03.12 - Տեղի ունեցավ Չինաստանի կողմից Հայաստանին տրամադրված ավտոբուսների և "Հայփոստ"-ի ձեռք բերած մեքենաների շնորհանդեսը
 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
---