ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու BirthLink-ը՝ նեոնատալ խնամքի բարելավմանն ուղղված ծրագրի մասին25 հուլիսի 2014 - 13:45 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և BirthLink ՀԿ-ի տնօրեն Քեթի Մելորը ներկայացրել են առողջական խնդիրներ ունեցող, վաղաժամ ծնված երեխաների խնամքի բարելավմանը և Հայաստանում նորածնային մահացության ցուցանիշի կրճատմանն ուղղված գործակցության զեկույցը: Ծրագիրը մեկնարկել է 2008-ին՝ անցյալ տարիների ընթացքում ընդգրկելով 11 նորածնային բաժանմունք Երևանում և 23 բաժանմունք Հայաստանի 7 մարզում: Ծրագիրը կշարունակվի նաև 2014-ին՝ ներառելով Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Արագածի և Սյունիքի մարզերի 9 բուժհաստատություն: 2008-ից մինչև 2014-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ը ծրագրի իրագործման համար տրամադրել է մոտ 535 միլիոն դրամ: «BirthLink ՀԿ-ի հետ գործակցությունն այն երկարաժամկետ ծրագրերից է, որի արդյունքը տեսնելու համար տարիներ են պահանջվում: Ներդրումների շոշափելի արդյունքը հնարավոր է տեսնել միայն համբերատար և հաստատակամ լինելու դեպքում: Երբ տեսնում ես որոշակի առաջընթաց, ևս մեկ անգամ համոզվում ես, որ անլուծելի խնդիրներ չկան և չպետք է հանձնվել: Նորածնային մահացությունը լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում. բացառություն չէ նաև Հայաստանը: Անհնար է անտարբեր մնալ՝ գիտակցելով, որ կարելի է փրկել բազմաթիվ երեխաների, որոնք մահանում են անհրաժեշտ սարքավորումների բացակայության կամ մասնագիտացված բուժօգնության անհասանելիության պատճառով: BirthLink-ի հետ որոշեցինք պայքարել Հայաստանում ծնվող յուրաքանչյուր երեխայի կյանքի համար»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը և BirthLink-ի ծրագրի մեկնարկի մասին ազդարարվեց 2009-ի սեպտեմբերին՝ Երևանի պետական բժշկական համալսարանում կայացած գիտաժողովի ժամանակ: Ծրագրի նպատակն է Հայաստանում նորածնային մահացության կրճատումը՝ ժամանակակից և նոր բուժսարքավորման ապահովման, նորածնային բաժանմունքերի վերասարքավորման և բուժանձնակազմի վերապատրաստման միջոցով: 2008-ին՝ մինչև ծրագրի մեկնարկը, չկային ժամանակակից սարքավորումներ առողջական խնդիրներ ունեցող նորածինների խնամքի և պատշաճ բուժօգնության ցուցաբերման համար: Նորածնային բաժանմունքերի մեծամասնությունը, հատկապես մարզային հիվանդանոցներում, վերասարքավորված չէին և չունեին անհրաժեշտ սարքավորումներ: Առողջական խնդիրներ ունեցող և վաղաժամ ծնված երեխաների խնամքով զբաղվող բուժքույրերը չունեին համապատասխան մասնագիտական վերապատրաստում, քիչ էին արհեստավարժ նեոնատոլոգները: Երեխաների ավելի քան 50 տոկոսը ծնվում էր Երևանում: Չկարողանալով պատշաճ բուժօգնություն ապահովել առողջական խնդիրներ ունեցող նորածինների համար՝ մասնագետները ստիպված էին մարզերից տեղափոխել Երևանի բուժկենտրոններ: Սակայն, ժամանակի կորստի պատճառով հաճախ չէր հաջողվում փրկել երեխայի կյանքը կամ կանխել հիվանդության բարդացումը: Նորածնային մահացության հիմնական պատճառներից են վաղահաս ծնունդը, վարակը կամ թթվածնային քաղցը: Պատշաճ բուժօգնությունը հնարավորություն կտա կրճատելու մահացությունը: Իրագործվող ծրագրի շնորհիվ բուժկենտրոնները և նորածնային բաժանմունքերն ապահովվել են առողջական խնդիրներ ունեցող կամ վաղաժամ ծնված երեխաների խնամքի սարքավորումներով, այդ թվում՝ տաքացուցիչ, երակային ներարկման պոմպ, ռեսպիրատոր թերապիայի համակարգ, թթվածնային սարք: Ձեռք բերված բուժսարքավորումները հնարավորություն են տալիս անհրաժեշտ և պատշաճ օգնություն ցույց տալ երեխայի ծնունդին հաջորդող 24 ժամվա ընթացքում: Այդ ընթացքում ցուցաբերած բուժօգնությունը չափազանց կարևոր է հետագա բարդությունների կանխման համար՝ նախքան նեղ մասնագիտական օգնություն տրամադրելու նպատակով երեխային Երևան տեղափոխելը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |