Բրիտանացի ճարտարապետները կոչ են անում փրկել «Զվարթնոցի» հին շենքը20 սեպտեմբերի 2018 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Բրիտանացի ճարտարապետները կոչ են անում փրկել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի հին կլոր շենքը: Այդ մասին ասվում է բրիտանական Daily Mail-ի հոդվածում՝ նվիրված օդանավակայանի թիվ 1 տերմինալին: Նշվում է, որ շենքը «մոնոլիտ տիեզերական քաղաք է հիշեցնում գիտաֆանտաստիկ ժանրից, իսկ իրականում այն եզակի թանկարժեք քարերից էր խորհրդային թագում»: «Զվարթնոց» օդանավակայանի թիվ 1 տերմինալը ողջունել է Կրեմլի VIP հյուրերին և այցելուներ է ընդունել ԽՍՀՄ ամբողջ տարածքից: Այժմ այն լքված է, փակի տակ և քանդման ենթակա: Ինչպես նշում է պարբերականը, տերմինալի հին շենքը ժամանակին Եվրոպայի և Ասիայի խաչմերուկն էր, իսկ հիմա, շենք մտնելիս, ասես հայտնվում ես 1970-ականներում՝ ժամանման սրահում բետոնե և մարմարե պատերը քանդվում են, առաստաղից կաթում է, պատուհանները կամ վնասված են կամ չկան: Պատերին դեռ պահպանվել են խորհրդային շրջանի գովազդային վահանակները: Առաջատար բրիտանացի ճարտարապետ Թիմ Ֆլինն ասում է, որ օդանավակայանը ճարտարապետության եզակի նմուշ է: Ճարտարապետը 14 տարի գրասենյակ է ունեցել Երևանում: Ֆլինը հուսով է, որ Հայաստանի նոր, առավել ժողովրդավարական կառավարությունը, որն իշխանության է եկել մայիսյան թավշյա հեղափոխությունից հետո, կորոշի, որ «Զվարթնոցի» հին շենքը պատմական կառույց է, որը պետք է պահպանվի: Ճարտարպետը զգուշացնում է, որ որքան շատ շենքը մնա այս վիճակում, այնքան քիչ կլինեն այն փրկելու շանսերը: Ավելի վաղ փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել Երևանի մի շարք կառույցներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու օգտին: Այդ կառույցների թվում է նաև «Զվարթնոցի» հին շենքը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |