// IP Marketing video - START// IP Marketing video - END
12345...

Ու՞մ է պետք գեղեցիկ հետույքը, եթե դեմքը «թթված» է

Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին

23 սեպտեմբերի 2017
Ու՞մ է պետք գեղեցիկ հետույքը, եթե դեմքը «թթված» է
Թերևս բոլորը նախընտրում են լինել առողջ և լավ տեսք ունենալ, սակայն շատերը ծուլանում են դիմել որևէ միջոցների՝ գնալ մարզասրահ, պահպանել հատուկ սննդակարգ, ապրել ակտիվ կյանքով, դիմել ի վերջո մասնագետներին ուզածին հասնելու համար:

Կանացիություն և ուժ

Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ

25 մայիսի 2017
Կանացիություն և ուժ
Մայիսի 24-ին Հայաստանի բոդիբիլդինգի ֆեդերացիան հերթական անգամ անցկացրեց կանանց միջև՝ ֆիթնես բիկինիի, իսկ տղամարդկանց՝ բոդիբիլդինգի, դասական և լողափային բոդիբիլդինգի մրցաշարեր:

Ուղին անվանում է առաջնամագլցողը

Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու

19 մայիսի 2017
Ուղին անվանում է առաջնամագլցողը
Ինչո՞վ է սպորտային մագլցումը տարբերվում դրսում ժայռամագլցումից: Ինչի՞ց սկսել և որտե՞ղ փորձել: Ժայռամագլցման ին՞չ խնդիրներ կան Հայաստանում: PanARMENIAN.Net-ը զրուցել է մագլցողների հետ ու գտել այս բոլոր հարցերի պատասխանները:

Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում

Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի

21 մարտի 2017
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում
Բրազիլական ջիու-ջիցուն մարտարվեստ է և միջազգային մարզական մենամարտ, որի հիմքում պայքարն է պարտերում՝ գետնին, ինչպես նաև ցավոտ և խեղդող հնարքներ: Այս մարտարվեստն առաջացել է XX դարի սկզբին Կոդոկան ձյուդոյի հիման վրա, որն ինքնուրույն նորաստեղծ համակարգ էր, հիմնված 1882-ին, որը ձևավորել էին ճապոնական ջիու-ջիթսուի (րյու) բազմաթիվ դպրոցները: Արվեստը հիմնված է այն սկզբունքի վրա, որ թույլ մարդը կարող է պաշտպանվել իրենից ուժեղ մրցակցից և նույնիսկ հաղթել նրան: 2009-ից Հայաստանում բրազիլական ջիու-ջիցուի Դրակուլինո խումբ է գործում: PanARMENIAN.Net-ը զրուցել է թիմի մարզչի և մարզիկների հետ՝ ներկայացնելով մարտարվեստի առանձնահատկությունները:

2016-ի 10 կարևորագույն սպորտային իրադարձությունը

Օլիմպիական մեդալներն ու կամքի հաղթանակները

28 դեկտեմբերի 2016
2016-ի 10  կարևորագույն սպորտային իրադարձությունը
2016 թ. մարզական տարում հայ մարզիկները` մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճել են 170 մեդալ, այդ թվում նաև 4 օլիմպիական մեդալ: 2016-ը մեծահասակների, երիտասարդների և պատանիների ՀՀ հավաքականների անդամները աշխարհի առաջնություններում նվաճել են 41 մեդալ՝ 10 ոսկե, 11 արծաթե և 20 բրոնզե: Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների նվաճած մեդալների թիվը 125 է՝ 37 ոսկե, 46 արծաթե և 42 բրոնզե: Մեդալակիրների թվում են նաև հաշմանդամություն ունեցող 7 մարզիկ:

Ջուրը վերափոխում է պարալիմպիկ լողորդին

«Խնդիրս անհետանում է, դառնում եմ ազատ»

9 նոյեմբերի 2016
Ջուրը վերափոխում է պարալիմպիկ լողորդին
Ռիո դե Ժանեյրոյի Պարալիմպիկ խաղերում Հայաստանն ընդամենը երկու մասնակից ուներ. լողորդ Մարգարիտա Հովակիմյանը (Երևան) և ծանրորդ Գրետա Վարդանյանը (Գյումրի): 2012-ին Լոնդոնի Պարալիմպիադային Հայաստանը նույնպես ներկայացնում էին Վարդանյանն ու Հովակիմյանը: Փորձելով հասկանալ Պարալիմպիկ խաղերին մասնակցելու սահմանափակումների պատճառները, Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարզիկների խնդիրներն ու ձգտումները, PAN-ը զրուցել է լողորդ Մարգարիտա Հովակիմյանի հետ, իսկ PAN Photo-ն՝ լուսանկարել նրա մարզումները:

Ինչպես հայ մարզիկը գողացավ Օլիմպիական դրոշը, վերադարձրեց այն ու մեդալի արժանացավ

Հայազգի մեդալակրի ուշագրավ պատմությունը

2 սեպտեմբերի 2016
Ինչպես հայ մարզիկը գողացավ Օլիմպիական դրոշը, վերադարձրեց այն ու մեդալի արժանացավ
Օլիմպիական խաղերի պատմության ընթացքում եղել են տարբեր հետաքրքիր դրվագներ, որոնք անմիջականորեն կապված չլինելով սպորտային բուն իրադարձությունների հետ, Խաղերի տարեգրության մեջ թողել են իրենց հետքը։

«Անհաջողակները»

8 ֆուտբոլիստ, որոնք արժանի էին, բայց չդարձան Եվրոպայի չեմպիոն

5 հուլիսի 2016
«Անհաջողակները»
Հուլիսի 6-ին մեկնարկում են Եվրո-2016-ի կիսաեզրափակիչ խաղերը: Ֆրանսիայի, Գերմանիայի, Պորտուգալիայի և Ուելսի հավաքականները կխաղարկեն պարգևների հավաքածուները և կորոշվեն Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստները:

Հայ չեմպիոնները, մաշված գործիքներն ու հին դահլիճը

Մարմնամարզության բարդ ուղին

7 հունիսի 2016
Հայ չեմպիոնները, մաշված գործիքներն ու հին դահլիճը
Տղամարդկանց սպորտային մարմնամարզություն. 6 վարժություն՝ նժույգթափեր, հենացատկ, օղակներ, զուգափայտեր, պտտաձող, մանրահատակ: Դրանցից երեքում հայ մարմնամարզիկները դարձել են 2016-ի Եվրոպայի առաջնության չեմպիոն և փոխչեմպիոններ:

Ծանրորդները՝ «չեմպիոնության ճանապարհի» մասին

Ինչն է խթանել, ինչը՝ կանգնեցրել

20 ապրիլի 2016
Ծանրորդները՝ «չեմպիոնության ճանապարհի» մասին
Ծանրության բարձրացման առաջին պաշտոնական մրցումները կազմակերպվել են ԱՄՆ-ում 19-րդ դարի կեսերին։ Որպես առանձին մարզաձև, ծանրամարտն ընդգրկվել է 1896-ի ժամանակակից առաջին Օլիմպիական խաղերի ծրագրում։ Դրանից միայն 30 տարի անց՝ 1927-ից, Հայաստանում սկսել են զբաղվել ծանրամարտով, երբ հանրապետական սպորտկոմիտեին կից սկսեց գործել ծանրամարտի խումբը։ Մեկ տարի անց՝ 1928-ին, Երևանում անցկացվեց ծանրամարտի հանրապետական առաջին առաջնությունը։ Հայ ծանրամարտիկները, 1928-ից սկսած, մասնակցել են Խորհրդային Միության, 1947-ից՝ Եվրոպայի առաջնություններին։
12345...