Անգլիան ներգրավվում է Հարավային Կովկասում ծավալված խաղի մեջ

Միանգամայն հնարավոր է, որ Անկարան, համենայն դեպս, կվավերացնի արձանագրությունները, որպեսզի խանգարի ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության ընդունումը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հասել է իր վերջնակետին, եթե կարելի է այդպես արտահայտվել: Ամենահետաքրքրականն այն է, որ Հայաստանն առաջին անգամ հայտնվել է ավելի շահավետ վիճակում, քան Թուրքիան: Այս առումով ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի այցը Երեւան` նշանակալի էր, առավել եւս, որ այն համընկավ ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովի այցի հետ: ԱՄՆ եւ ՌԴ ակնհայտորեն որոշել են չխանգարել միմյանց` Թուրքիայից արձանագրությունների վավերացումը պահանջելու հարցում, միաժամանակ հետեւելով սեփական շահերին:

PanARMENIAN.Net - Հայասատնն այս հակասությունների պայմաններում կարող է ստանալ որոշ դիվիդենտներ` կողմնակից չլինելով որեւէ մեկին: Սակայն Մեծ Բրիտանիայի ներգրավումը այդ գործընթացում մի փոքր անսպասելի էր որոշ առումով: Հայաստանի նախագահին ուղարկած հրավերը` Chatham House -ում ելույթ ունենալու համար, շատ լուրջ իրադարձություն է, առավել եւս, որ այնտեղ Սերժ Սարգսյանը պետք է խոսի հայ-թուրքական հարաբերությունների մասին: Դատելով ամեն ինչից, Մեծ Բրիտանիան ցանկություն ունի 2010 թ. իր քաղաքականությունը ակտիվացնելու տարածաշրջանում, իսկ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը դրա համար արտակարգ հնարավորություն է: Բրիտանիան հանդես է գալիս որպեսԹուրքիայի եվրաինտեգրման կողմանակից, եւ լավ հասկանում է, որ դեպի Եվրոպա Անկարայի ճանապարհը Հայաստանի միջով է անցնում: Շատ հետաքրքրական իրավիճակ է ստեղծվել. ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիան ԵՄ մասնակցությամբ ընդդեմ Ռուսաստանի: Այսպիսի հակադրություն պատմությունն արդեն տեսել է 1854-55 թթ. Ղրիմի պատերազմի ժամանակ, երբ Ռուսաստանը պարտվեց: Այն ժամանակ ԱՄՆ-ն մասնակցություն չուներ, բայց հիմնական խաղացողները համարյա նույնն էին: Նույն սրությամբ էր դրված Հայկական հարցը, որն ավարտվեց 1861 թ. Բեռլինի պայմանագրով, որից հետո Օսմանյան կայսրությունում սկսվեց ցեղասպանությունը:

Պետք է նշել, որ վաղուց Թուրքիայի վրա գերտերություններն այդպիսի ճնշում չէին գործադրել: «Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ կամուրջ» ստեղծելու հնարավորության մասին արտահայտությունները աստիճանաբար զիջում են պրագմատիզմին. իսկապես որքա՞ն է Թուրքիան կարեւոր, Ֆարիդ Զաքարիի խոսքերով ասած`«ամերիկանացված» աշխարհին: Բարենպաստ աշխարհառազմավարական դիրքը, որից Թուրքիան միշտ էլ քամել է առավելագույն հնարավորն իր համար, կարող է մեկ օրում «անհաջող» դառնալ սահմանամերձ եւ շահագրգիռ երկրների համար: Խնդիրը երկրի անհավասարակշիռ ջղաձգումներն են, որ ձգտում է Մեծ Թուրանի ստեղծման: Ի դեպ, այս մասին արդեն գրել ենք:

Շախմատային այս խաղի մեջ Ադրբեջանը չկա, կամ համարյա չկա: Բաքվի դրության մասին կարելի է դատել ըստ ամեիկյան զինվորական հետախուզության տվյալների, որն արդեն զգուշացրել է Ադրբեջանին հնարավոր պատերազմի մասին, ինչը կարող է սկսվել, բայց նրա համար անցանկալի հետեւանքներով:

Ռուսաստանն, ինչպես միշտ, բոլոր ուժերը ներդնելով, չի ուզում զիջի իր համար չափազանց կարեւոր տարածաշրջանը, հասկանալով, որ այդուհետեւ երբեք այն վերադարձնել չի կարող: Մոսկվան պետք է առավելագույն ջանքեր ներդնի ԱՄՆ-ի հետ պայքարում` աջակցելով Երեւանին, այլ ոչ Բաքվին, որը բացի նավթից ու գազից ուրիշ ոչինչ չունի:

Վերադառնալով արդեն ասվածին` կրկնեմ, որ Լոնդոնի հայտը որպես տարածաշրջանում նոր դերակատար, բավականին լուրջ է: Մեծ Բրիտանիան Արեւելքին վերաբերող հարցերում միշտ էլ շահագրգռված է եղել, հատկապես երբ խոսքը վերաբերել եւ վերաբերում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, կամ, ավելի ճիշտ, 1945 թ. խորհրդարանական ընտրություններում Ուինսթոն Չերչիլի պարտությանը հաջորդած բրիտանական ազդեցության կորստին: Մի խոսքով, որքան մոտենում է ապրիլի 24-ը, այնքան մեծանում են խաղադրույքները: Թուրքիայի համար դժվարին ժամանակներ են սկսվում, քանի որ նրա կողքին կմնա միայն մեկ դաշնակից` հայ-թուրքական հարաբերությունների վավերացման հարցում` Ադրբեջանը: Այս դաշնակիցը անհուսալի է, որը միշտ պատրաստ է խաբեության եւ դավաճանության: Թարմ օրինակ է ադրբեջանական գազի համար սահմանած սակագները, ինչը Անկարայի համար դաս պետք է լինի: Ամեն ինչ կլուծվի կամ չի լուծվի մինչեւ ապրիլ: Միանգամայն հնարավոր է, որ Անկարան, համենայն դեպս, կվավերացնի արձանագրությունները, որպեսզի խանգարի, որ ԱՄՆ Կոնգրեսն ընդունի Հայոց ցեղասպանությունը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---