Հայաստանի հետ Իրանի հարաբերություններն այնքան մտերիմ են և ընթանում են այնպիսի դրական հունով, որ մեկնաբանությունների կարիք չունեն

Թեհրանը հիանալի գիտի, որ տարածաշրջանում քրիստոնեական Հայաստանից բացի նա գրեթե դաշնակիցներ չունի, տարբեր կողմերի շրջափակված Հայաստանն էլ մեկ հուսալի ուղի ունի` Իրանի միջոցով

Իրանը շատ զգայուն երկիր է և շատ հեշտ է նրա հարաբերությունները փչացնելը` անզգույշ շեշտադրության դեպքում: Այն ամենը, ինչ ասվում և գրվում է Իրանի մասին, մեծամասամբ ցանկություն է արտահայտում, քան իրականություն: Մի շարք վերլուծաբանների կարծիքով երկրի քաղաքականության մեջ վերջին դեպքերն անպայման չէ, որ հենց այնպես են ընթանում, ինչպես ներկայացնումեն ԶԼՄ-ները:

PanARMENIAN.Net - Թե ինչ է իրականում տեղի ունենում Իրանում հոգևոր և աշխարհիկ իշխանությունների միջև, ոչ ոք չգիտի, որովհետև որևէ հաղորդագրություն անհնար է հաստատել կամ հերքել: Ինչ վերաբերվում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հերթական այցին Հայաստան, ապա նա, ամենայն հավանականությամբ, կոչված է ցրել Երևանի որոշ մտավախությունները ղարաբաղյան կարգավորման հարցում Թեհրանի դերի վերաբերյալ և հաստատել տնտեսական համագործակցությունն էներգետիկայի ոլորտում: Այցը նաև ցույց է տալու, որ Իրանում նորմալ ներքաղաքական իրավիճակ է:

Սևծովյան-կասպիական տարածշրջանի սոցիալական և քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովի խոսքերով, Իրանում իսկապես լուրջ փոփոխություններ են տեղի ունենում: «Երկրի մի շարք քաղաքական գործիչներին պարզ է դարձել, որ իսլամական Իրանը չի կարող գոյատևել առանց խիստ կրոնական հսկողության: Նրան կարող է պաշտպանել միայն հոգևորականությունը, բայց դա 21-րդ դարի ուղի չէ: Դրանից էլ բխում է դիմակայությունը քաղաքացիական և կրոնական հասարակությունների միջև»,- ասել է փորձագետը:

Զախարովը նշել է, որ երիտասարդությունը չի հրաժարվում հավատից, բայց նա ցանկանում է ապրել այնպես, ինչպես նրա հասակակիցներն Արևմուտքում: «Թե ինչի կվերածվի դիմակայությունը, համարյա անհնար է գուշակել, մյուս կողմից էլ առկա են ԱՄՆ-ի, Արևմուտքի և մի շարք արաբական երկրների հետ տարաձայնություններ: Իրանում հստակ գիտեն, որ ԱՄՆ ագրեսիայի դեպքում կարող են տեղի ունենալ փոփոխություններ, որոնք ոչ ոքի ձեռնտու չեն»,- ասել է նա:

Այնուամենայնից, կարելի է մի քանի ենթադրություններ կատարել, և ստացվում է հետևյալ պատկերը: Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սեյիդ Ամելիի «բացահայտումներից» հետո Ադրբեջանում շարունակվում են թեժ վեճերը: Ավելին, նրա խոսքերը բավական կտրուկ գնահատական են առաջացրել Հայաստանում:

Հիշեցնենք, որ իմամ Ամելին մայիսի սկզբին հայտարարել է, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից կռվել են իրանցիներ, աֆղաններ և թուրքեր: Նրա խոսքերը հաստատել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար, Ավստրիա ուղարկված քաղաքական վտարանդի և քաղաքական գործիչ Մահիր Ջավադովը: Նա հաստատում է, որ Ադրբեջանի նախագահներ Էլչիբեյը և Հեյդար Ալիևը Իրանին հնարավորություն չեն տվել օգնել Ադրբեջանին ղարաբաղյան հարցում:

Իրանի հարաբերությունները Հայաստան այնքան մտերիմ և ընթանում են դրական հունով, որ նման տեղեկատվությունը կարող էր տարածվել միայն Ադրբեջանից: Չի կարելի բացառել այն, որ իմամ Ամելին ազգությամբ ադրբեջանցի է: Սակայն իմամի սադրանքները չեն հաջողվել, և վերջին ժամանակներն Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը չի թուլանում:

Իմամ Ամելին նաև հայտարարել է, որ Իրանը նաև կազմակերպչական աջակցություն է ցուցաբերել անհրաժեշտության դեպքում Աֆղանստանից հազարավոր մարտիկներ տեղափոխելու համար: «Մենք զենքով և զինամթերքով ապահովել ենք ոչ թե հայերին, այլ ադրբեջանցի եղբայրներին: Մեր ռազմաբազաները գտնվել են ոչ թե Հայաստանում, այլ Ադրբեջանում: Ադրբեջանում այսօր ապրում են հազարավոր ականատեսներ, որոնք կարող են հաստատել իմ խոսքերը: Նրանք կենդանի են, և ունենալով թեկուզ մի կաթիլ խիղճ, նրանք կարող են հաստատել իմ խոսքերը»,- ասել է այաթոլա Սեիդ Հասան Ամելին:

Այս ամենը շատ նման է Բաքվի կողմից տեղեկատվության «արտահոսքի», սակայն դա ոչ մի կերպ չի ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա: Թեհրանը հիանալի գիտակցում է, որ տարածաշրջանում քրիստոնյա Հայաստանից բացի նա համարյա դաշնակիցներ չունի: Հայաստանն էլ, շրջափակված լինելով տարբեր կողմերից, մեկ հուսալի ուղի ունի՝ Իրանի միջոցով: Եվ հենց Իրանի միջոցով Հայաստանը կարող է ելք ունենալ դեպի ծովեր և կախված չլինել վրացական քմահաճույքից:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---