Իրանը հույսը դրել է հայկական սփյուռքի վրա և ցանկանում է չեղյալ համարել մուտքի արտոնագրի ռեժիմը

Միջուկային զենքը վաղուց արդեն ուղղակի քաղաքական լծակ և վախեցնելու միջոց է դարձել, և Թեհրանը դրա օգնությամբ հույս ունի դառնալ տարածաշրջանային առաջնորդ՝ երկրորդ տեղում թողնելով Թուրքիային

9 նոյեմբերի 2011
Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիի այցը Երևան ավելի շատ հարցեր է ծնել, քան պատասխաններ Հայաստանում Իրանի իրական դերի առիթով։ Իրանի միջուկային ծրագրի առիթով առկա մշտական լարվածությունը և ընդհանրապես տարածաշրջանում Իրանի տեղը և դերը ստիպում են Թեհրանին դաշնակիցներ որոնել, եթե հանկարծ իրադարձությունները մոտենան վտանգավոր սահմանագծին, որին կհետևի ներխուծում կամ ռմբակոծություն։

Անկախ Քուրդիստան՝ երազանք, թե իրականություն

Թուրքական կառավարությունը հիանալի պատկերացնում է ողջ վտանգը, որը թաքնված է պետությունում քրդական գործոնի տակ, որը վերջին ժամանակներն ավելի ու ավելի է խճճվում ինքնության որոնումներում

8 նոյեմբերի 2011
Դիարբեքիրում «Քուրդիստանի այլընտրանքային կառավարության» ստեղծումից հետո պաշտոնական Անկարան ուժեղացրել է քրդերի վրա ճնշումը և ակտիվացրել ռազմական գործողությունները Քուրդիստանի աշխատանքային կուսակցության գրոհայինների դեմ: Թուրքական բանակն անարգել ներխուժում է սահմանակից երկրներ, մասնավորապես, Իրաք և Իրան՝ ագրեսիան պատճառաբանելով քուրդ ապստամբների դեմ պայքարով:

ԱՄՆ realpolitik-ի մեջ Հայոց ցեղասպանությունը տեղ չունի

Վաշինգտոնին Թուրքիան պետք է Իրաքում և Աֆղանստանում ռազմական օպերացիայի պատճառով: Հենց դրանում էլ պետք է որոնել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատճառը

4 նոյեմբերի 2011
Մերձավոր Արևելքը միշտ մտել է ԱՄՆ շահերի գոտու մեջ: Այդ դիրքորոշումը հատկապես ամրապնդվեց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ ԱՄՆ-ը, լրջորեն ետ մղելով Մեծ Բրիտանիային, ըստ էության փոխարինեց նրան նավթով հարուստ այդ բավական պրոբլեմատիկ տարածաշրջանում: ԽՍՀՄ տարիներին երկու գերտերությունների պայքարը Մերձավոր Արևելքում գերիշխանության համար ընթանում էր փոփոխական հաջողությամբ, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո այն վերածվեց թույլ պարզաբանումների՝ ո՞վ է ավելի ուժեղ:

Բաշար Ալ Ասադը չի պատրաստվում հանձնվել ընդդիմության ողորմածությանը

Դամասկոսը հսկայական ազդեցություն ունի ողջ արաբական աշխարհի վրա և նրանից, թե որքանով Ասադը կկարողանա դիմակայել արտաքին ճնշմանը, կախված կլինի այդ նույն արաբական աշխարհի ճակատագիրը

1 նոյեմբերի 2011
Լիբիան վերածվեց իսլամական երկրի և Մերձավոր Արևելքում մնաց միակ աշխարհիկ մահմեդական երկիրը՝ Սիրիան: Լիբանանը, հասկանալի է, հաշվի մեջ չէ՝ այն չափազանց տարատեսակ է և այն մահմեդական երկիր համարելը սխալ է՝ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում են արաբ մարոնիտները: Հակասություններից և երկպառակությունից կեղեքված Լիբանանը կարող է ուղղակի մի հիանալի օր դադարել գոյություն ունենալ:Բայց հիմա ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի համար գլխավորը Սիրիան է, որը համառորեն չի ցանկանում, որ իր մոտ գա «արաբական գարունը»:

Քադաֆին սպանված է, պատերազմը շարունակվում է

Լիովին հավանական է, որ Լիբիան կվերադառնա ցեղային պատերազմներին, որոնք այդքան հաջողությամբ 40 տարվա ընթացքում ճնշում էր գնդապետ Քադաֆին

21 հոկտեմբերի 2011
Ժամանակավոր անցումային խորհրդի (ԺԱԽ) և Մուամար Քադաֆիի միջև դիմակայությունը, թվում է, ավարտվեց: Գնդապետը սպանված է: Միգուցե նրան սպանել են, գուցե նա ինքնասպան է եղել, բայց, ամենայն հավանականությամբ, նրան ուղղակի կրակել են Սիրտ քաղաքում, որն ամբողջությամբ անցել է ապստամբների ձեռքը:

Հայաստանը որպես «վահան» դե՞մ է իսլամական ներխուժմանը

Վերջին ժամանակները Թուրքիայի վարքագիծը, կապված «արաբական գարնան» հետ, մտահոգում է արևմտյան քաղաքակրթությանը

18 հոկտեմբերի 2011
Նիկոլյա Սարկոզիի՝ տարածաշրջան կատարած այցից հետո, ինչպես և սպասվում էր, ժամանեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսը։ Իսկ եթե դրան հավելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջիկա այցը Մոսկվա, ապա ստացվում է, որ ԱՄՆ-ը, ԵՄ-ն և Ռուսաստանը սկսել են պատրաստվել ինչպես սեփական ընտրություններին, այնպես էլ տարածաշրջանային։

Իլհամ Ալիևի «վատ ավանդույթները»

Քանի դեռ Իլհամ Ալիևը հույսը դրել է գազի վրա, որով կարող է լցնել Nabucco-ն, ինչը կլանի հերթական «վարդագույն» երազանքն է և ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ, նա գործելու է շանտաժի և սպառնալիքի միջոցով

14 հոկտեմբերի 2011
Ղարաբաղաադրբեջանական հակամարտության տարիներին Բաքվում հայտնվել են «ավանդույթներ», որոնցից գլխավորը՝ սադրանքները և անկայունությունը ԼՂՀ ՊԲ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Ընդ որում, ադրբեջանցի դիպուկահարների ակտիվությունն այն ժամանակ է բարձրանում, երբ տարածաշրջան են ժամանում գերտերությունների ղեկավարներ կամ ընթանում է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Ադրբեջանն այս անգամ էլ չդավաճանեց իր սկզբունքներին և հերթական դեպքը սադրեց սահմանին Ֆրանսիայի նախագահի այցելության առիթով: Քանի դեռ Իլհամ Ալիևը հույսը դրել է գազի վրա, որով կարող է լցնել Nabucco-ն, ինչը կլանի հերթական «վարդագույն» երազանքն է և ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ, նա գործելու է շանտաժի և սպառնալիքի միջոցով: Ահա և հիմա, hոկտեմբերի 5-ին` ժամը 12:50-ի սահմաններում, Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի դիպուկահար կրակից տարբեր աստիճանի հրազենային վիրավորում են ստացել ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողներ Հենրիկ Խաչատրյանը (ծնված 1992թ., Ախուրյանի զինկոմիսարիատ) և Խաչատուր Սուքիասյանը (ծնված 1992թ., Մարտունու զինկոմիսարիատ): Կատարվում է հետաքննություն:

Հայաստանը և Թուրքիան այնքան հեռու են իրարից, որքան երկու տարի առաջ

Վաշինգտոնում կարծում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կդառնա Պետդեպարտամենտի և նախագահ Օբամայի հաղթանակը դիվանագիտական և տնտեսական ձախողումների ընդհանուր ֆոնի վրա

11 հոկտեմբերի 2011
2 տարի առաջ Ցյուրիխում ԱՄՆ, Ռուսաստանի և ԵՄ հսկայական ճնշման տակ ստորագրվեցին հայ-թուրքական Արձանագրությունները: Եվ այսօր նախկինի նման ստորագրված փաստաթղթերն այդպես էլ մնացին թղթի վրա, ավելին, Թուրքիան հնարավոր ամեն ինչ անում է Արձանագրությունները թաղելու համար: Պետք է, որ ասել, որ դա նրան որոշ չափով հաջողվում է նաև Հայաստանի աջակցությամբ:

Ջոն Հեֆերն` դեսպան Հայաստանի գալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունների համար

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հարավային Կովկասում ընտրությունները տեղի են ունենում ԱՄՆ սևեռուն ուշադրության տակ, առավել ևս հիմա, երբ «արաբական գարնան» վերջը չի երևում

10 հոկտեմբերի 2011
Ցանկացած երկրի, առավել ևս ԱՊՀ երկրների համար ընտրություններն աղետին մոտ երևույթ են: Հաճախ երկրները հայտնվում են նյարդային իրավիճակում ոչ միայն ժողովրդավարության «անբավարար» լինելու, այլ նաև դրա ավելցուկի պատճառով: Լիովին հասկանալի է այդ դեպքում առաջատար գերտերությունների ակտիվացումը Ռուսաստանին` որպես հիմնական գործոն, ներքաղաքական գործընթացներից դուրս մղելու համար: Կտրուկ ակտիվանում է Արևմուտքի դեսպանատների և նրանց ուղեկցող տարբեր կառույցների գործունեությունը, որոնք «կոչված են ամրապնդել ժողովրդավարությունը և զարգացնել քաղաքացիական հասարակությունը», իսկ իրականում վերահսկել նախընտրական և հետընտրական գործընթացները` չխոսելով այն մասին, որպեսզի հետևեն ընտրությունների ընթացքին ,որ հանկարծ, Աստված չտա, անցնի «ոչ այն» թեկնածուն:

ԵԽԽՎ նախագահի ակտիվությունը Ղարաբաղի հարցում ոչ մի բանի չի հանգեցնի

ԵԽԽՎ ղեկավարը մահացած կազմակերպություններ ստեղծելու փոխարեն ավելի լավ կլինի ուշադրություն դարձնել հարազատ երկրի հարավ-արևելքի վրա, որտեղ 30 տարուց ավել պատերազմ է ընթանում քրդերի դեմ

4 հոկտեմբերի 2011
ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն չի թողնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին միջամտելու փորձերը: Խոսքը վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքը վերսկսելու մասին նրա որոշմանը: Բնականաբար, Չավուշօղլուն ադրբեջանցիների կողմից կլինի և կփորձի կազմակերպությանը շեղել դեպի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին» հերթական բանաձևի ընդունմանը: Դա միակ բանն է, որ նա կարող է անել: Բայց տաբեր տեսակի կասկածելի նախաձեռնություններով հանդես գալուց առաջ ԵԽԽվ նախագահն ուղղակի պարտավոր է մտածել նման քայլերի բոլոր հետևանքների մասին: