Աչքերը՝ մամայից, դիմակը՝ Gucci-իցԽոշոր ընկերությունները միանում են վարակի դեմ պայքարին Կորոնավիրուսը, ինչպես նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, պատերազմ է, որում աշխարհը գործ ունի անտեսանելի թշնամու հետ: Վարակի աճի տեմպերն այնքան արագ են, որ աշխարհի շատ երկրների ռեսուրսներ չեն հերիքում այն հաղթահարելու համար: 26 մարտի 2020 PanARMENIAN.Net - Նույնիսկ ամենահարուստ պետություններում չեն բավականացնում բժշկական սարքավորումներն ու պարագաները՝ հատկապես արհեստական շնչառության սարքերը, դիմակները և այլ կարևոր պարագաներ: Պետություններին օգնության են հասնում խոշոր և ոչ այնքան ընկերությունները՝ լծվելով աշխարհը փրկելու գործին: Դրանք տրամադրում են գումար, ռեսուրսներ, աշխատուժ, իսկ որոշները սկսում արտադրել անհրաժեշտը: Այսպես՝ Amazon-ը 100,000 պահեստի բանվոր և վարորդ կվերցնի աշխատանքի՝ բոլոր առցանց պատվերները հասցնելու համար: Ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսն առաջարկել է առանց աշխատանքի մնացած՝ ռեստորանների և ակումբների աշխատակիցներին ժամանակավորապես անցնել այդ աշխատանքի: Microsoft-ը Սիեթլի բժիշկների համար գնել է 15,000 պաշտպանիչ ակնոց, համազգեստ և ինֆրակարմիր ջերմաչափ: Facebook-ը բժիշկներին 720 հազար դիմակ է նվիրել իր պահեստներից: Apple-ը միլիոնավոր դիմակներ է նվիրելու ԱՄՆ-ի և Եվրոպայի հիվանդանոցներին: Ընդհանուր առմամբё ընկերությունն արդեն հատկացրել է 15 մլն դոլար՝ հիվանդներին օգնելու և համաճարակի հետևանքները մեղմելու համար: Իլոն Մասկի Tesla ընկերությունը կզբաղվի արհեստական շնչառության սարքերի արտադությամբ: Ամերիկյան ավտոարտադրողներից այդ խնդրով կզբաղվեն նաև Ford և General Motors ընկերությունները: Արհեստական շնչառության սարքերի պակասը հատկապես լուրջ խնդիր է առաջացրել Իտալիայում, որն առաջատարն է կորոնավիրուսի հետևանքով մահացության ցուցանիշով: Իտալական ավտոարտադրողներ Ferrari և Fiat Chrysler-ը պատրաստ են օգնել իրենց հայրենակիցներին և արտադրել անհրաժեշտ սարքավորումները: Բրիտանացի միլիարդատեր Ջեյմս Դայսոնը, ով ստեղծել է հանրահայտ Dyson փոշեկուլները, ևս արտադրելու է արհեստական շնչառության սարքեր: Ֆրանսիական LVMH-ն օծանելիքի արտադրությամբ զբաղվող գործարանները կօգտագործի ձեռքերի ախտահանիչ միջոցներ ստեղծելու համար: Ախտահանիչ միջոցները կարտադրվեն Dior, Givenchy և Guerlain-ի համար արտադրվող պարֆյումի գործարաններում: LVMH-ն Ֆրասիայի կառավարությանն անվճար կփոխանցի այդ միջոցները: Նմանատիպ արտադրանքի արտադրությամբ կզբաղվի նաև L'Oréal ընկերությունը: Այն նաև ներդրել է 1 միլիոն եվրո կամավորներին հիգիենայի պարագաների հավաքածուներով ապահովելու համար: Inditex նորաձևության ընկերությունը, որին պատկանում են Zara, Massimo Dutti, Pull&Bear, Bershka, Stradivarius և Oysho բրենդերը, բժիշկներին իր օգնությունն է առաջարկել։ Ընկերությունն իր արտադրական կարողությունները կուղղի դիմակների և հատուկ հագուստի արտադրությանը: Prada նորաձևության տունն օգնել է Միլանի հիվանդանոցներին ձեռք բերելու բժշկական սարքավորումներ։ Բացի այդ, Prada-ն սկսել է 80 հազար բժշկական զգեստի և 110 հազար դիմակի արտադրություն: COVID-19-ի դեմ պայքարին միացել է նույնիսկ PornHub-ը: Կայքը բոլոր երկրների բնակիչներին անվճար պրեմիում աքաունթներ է տրամադրել, որպեսզի մնան տանը և ունենան զբաղմունք: Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար |