«Հեզբոլլահն» ընդդեմ Էր Ռիադի

«Հեզբոլլահն» ընդդեմ Էր Ռիադի

Ինչպես առաջացավ Սաուդյան Արաբիա-Լիբանան-Իրան թնջուկը

2016 թվականից Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայից, որտեղ նա գտնվում էր պաշտոնական այցով, հայտարարում է իր հրաժարականի մասին:

PanARMENIAN.Net - CNN-ի փոխացմամբ, արդեն նախկին վարչապետն ասել է, որ վախենում է արժանանալ 2005 թվականին երկրի սպանված նախկին վարչապետ Ռաֆիկ Ալ Հարիրիի ճակատագրին:

«Իրանը վերահսկում է տարածաշրջանը և կայացնում որոշումներ Սիրիայում և Իրաքում»,- Էր Ռիադից իր հեռուստաուղերձում ասել է Հարիրին: Իր խոսքում սունի քաղաքական գործիչը նշել է նաև, որ Իրանի աջակցությունն ունեցող «Հեղբոլլահ» շիա իսլամիստական կուսակցությունը տասնամյակներ շարունակ «ապօրինի զենքով» իր ձեռքում է կենտրոնացրել Լիաբանանի իշխանությունը:

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 5-ին, «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալան հայտարարում է, որ վարչապետի հրաժարականը Սաուդյան Արաբիայի որոշումն է: «Վարչապետ Հարիրիին Էր Ռիադում պարտադրել են հրաժարական տալ»,-ասել է նա Al-Manar TV-ի եթերում:

Նույն օրը Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարում է, որ կսպասի Հարիրիի հայրենիք վերադարձին և բացատրություն կպահանջի հրաժարականի համար:

Al Arabia լրատվամիջոցի փոխանցմամբ, նոյեմբերի 7-ին Սաուդյան Արաբիայի պարսկաարաբական ծոցի հարցերով պետական նախարար Սամեր Ալ Սաբհանը հայտարարում է, որ երկիրը Լիբանանը դիտարկելու է որպես իրեն պատերազմ հայտարարած պետություն:

Նոյեմբերի 8-ին՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունենում Միշել Աունի հետ: «Լիբանանի հզոր ժողովուրդը թույլ չի տա, որ Լիբանանը դառնա գերտերությունների մարտի դաշտ»,- ասել է նա և իր աջակցությունը հայտնել Լիբանանի ժողովրդին: Նոյեմբերի 9-ին «Հեզբոլլահի» խորհրդարանական խմբակցությունը զգուշացնում է Սաուդյան Արաբիային չմիջամտել Լիբանանի ներքին գործերին: «Լիբանանի վարչապետը պատանդ է պահվում Սաուդյան Արաբիայում»,- հայտարում է խմբակցությունը:

BBC-ի փոխանցմամբ, նույն օրը Սաուդյան Արաբիան կոչ է անում Լիբանանի քաղաքացիներին լքել երկիրը: Նա արգելում է նաև Սաուդյան Արաբիայի քաղաքացիներին Լիբանան գնալ:

Նոյեմբերի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չնախատեսված այցով մեկնում է Սաուդյան Արաբիա: Կողմերը քննարկում են Իրանի և Լիբանանի հետ քաղաքական սրացումները, ինչպես նաև իրավիճակը Եմենում:

«Իմ ցանկությունն է, որ Լիբանանի քաղաքական գործիչները ապրեն ազատ այդ երկրում: Եվ այդ ազատությունը սահմանփակողների նկատմամբ պետք է կոշտ դիրքորոծում ունենալ»,-ասել է Մակրոնը։

Նանե Մանասյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ադրբեջանի ԱԳՆ-ում ձերբակալություններ են
Բելառուսում ընտրությունները կարող են ավարտվել հեղափոխությամբ կամ արյունով
Լիբանանը՝ պայթյունից 6 օր անց
 Ուշադրության կենտրոնում
Moderna-ն ուզում է ԱՄՆ-ին պատվաստանյութի 2 դեղաչափը վաճառել $50-ից $60-ով

Moderna-ն ուզում է ԱՄՆ-ին պատվաստանյութի 2 դեղաչափը վաճառել $50-ից $60-ով Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։

 Բաժնի այլ նյութերը
Ի՞նչ է անում ՀՀ-ն Միջերկրականում Նոր քաղաքականության ռիսկերն ու հնարավորությունները
Ինչ դիտել շաբաթ-կիրակի 10 տեսանյութ, որ կլցնեն ձեր հանգստյան օրերը
Ձեր ուիքենդի bookmark-ը Ինչ դիտել շաբաթ-կիրակի