Նավթի և գազի արդյունահանումն Ադրբեջանում նվազում է 9 հոկտեմբերի 2015 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Նավթի պետական ընկերությունը (SOCAR) 2015-ի հունվար-օգոստոսին արդյունահանել է 5 .539 մլն տոննա նավթ, ինչը 1,4%-ով պակաս է 2014-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Այդ մասին հայտնել է Ինտերֆասքը SOCAR-ի մամուլի ծառայության վրա հղումով: Բացի այդ, 2015-ի հունվար-օգոստոսին արդյունահանվել է 4 .580 մլրդ խմ գազ, ինչը 7,7% ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Արդյունքում SOCAR ընկերության հարկային մուծումներն Ադրբեջանի պետբյուջե 2015-ի հունվար-սեպտեմբերին կազմել են 1 .135 մլրդ մանաթ (մոտ $1.091 մլրդ` 1 դոլարի դիամց 1.04 մանաթ փոխարժեքի պայմաններում): 2014-ի հաշվետու շրջանում պետբյուջե SOCAR-ի հարկային փոխանցումների ծավալը կազմել է 1 մլրդ 412 մլն 857 հազար մանաթ (մոտ $1.810 մլրդ` 2014-ին 1 դոլարի դիմաց 0,78 մանաթ միջին փոխարժեքի պայմաններում): Այսպիսով, 2015-ի 9 ամսում հարկային փոխանցումները պետբյուջե կրճատվել են 19,7%-ով մանաթի դեպքում: Իսկ դոլարի տեսքով, հաշվի առնելով ադրբեջանական արժույթի տատանումները, փոխանցումները բյուջե նավթագազային ոլորտից նվազել են գրեթե 40%-ով: 2014-ին նավթի արդյունահանման ընդհանուր ծավալը 41,9 մլն տոննա է, որից 8 մլն 402.5 հազար տոննան արդյունահանել էր SOCAR-ը: Նավթի արտահանումն Ադրբեջանից 2015-ի հունվար-օգոստոսին նվազել է 2,7%-ով, գազի արտահանումը` 1,7%-ով: Ընթերցեք նաև. Արտահանումն Ադրբեջանից նվազել է 43%-ով Ադրբեջանի բյուջե նավթից ստացվող եկամուտները կես տարում նվազել են 1/4-ով Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |