«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը զգուշացրել է, որ կարող է կասեցնել ծրագրի շրջանակներում Հայաստանին հատկացվելիք օգնությունը

PanARMENIAN.Net - «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչից նամակ է ստացվել, որտեղ զգուշացվում է, որ կարող է կասեցվել ծրագրի շրջանակներում Հայաստանին հատկացվելիք օգնությունը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Անկասկած, մենք չէինք ցանկանա, որ ծրագիրը դադարեցվեր, սակայն եթե ԱՄՆ-ն նման որոշում կայացնի, Հայաստանը միեւնույն է շարունակելու է իրագործել նախանշած ծրագրերը: Ճիշտ է, արդեն այլ կազմակերպությունների օգնությամբ, մասնավորապես, «Լինսի» հիմնադրամի, «Հայաստան» հիմնադրամի եւ այլ դոնորների հաշվին: Ճիշտ է, ԱՄՆ-ն դեռեւս վերջնական որոշում չի կայացրել այդ հարցի վերաբերյալ»,-ասել է Քոչարյանը:



Ինչ վերաբերում է նրան, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը դեռ չի շնորհավորել Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին, ապա նախագահը ոչ մի արտառոց բան այստեղ չի տեսնում: «Ես ինքս 2003 թվականին Բուշից շնորհավորական ուղերձ ստացա միայն ապրիլի 10-ին, պաշտոնակալման արարողությունից հետո: Եվ հետո, ես համոզված եմ, որ մենք այն պատճառով չենք ընտրություններ անցկացնում, որ ստանանք այս կամ այն անձի հավանությունը»,-ընդգծել է Քոչարյանը:
 Ուշագրավ
---