ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԻ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ» ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

PanARMENIAN.Net - ԱԺ-ում ներկայացված Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը հնարավորինը կանեն երկրում նոր քաղաքական իրավիճակի հաստատման համար եւ քաղաքական երկխոսության ճանապարհով կհասնեն առկա դժվարին խնդիրների լուծմանը: Այս մասին լրագրողներին նախօրեին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը կառավարող կոալիցիայի եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած հերթական քաղաքական խորհրդակցություներից հետո: Նրա կարծիքով` չորսամսյա դժվարին քննարկումներից հետո խորհրդարանում ծավալված քաղաքական կոնսուլտացիաները տվեցին իրենց առաջին դրական արդյունքները: Հայաստանի հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր» եւ «Դաշնակցություն» կուսակցությունների, «Ժողովրդական պատգամավոր» խմբի, Միավորված աշխատավորական կուսակցություն խմբակցության, «Արդարություն» դաշինքի, «Ազգային միաբանություն» խմբակցության ներկայացուցիչները պայմանավորվել են քաղաքական երկխոսություն սկսելու մասին, եւ այդ կապակցությամբ մայիսի 13-ին ձեւավորվելու է համապատասխան օրակարգ: Ինչպես իր հերթին լրագրողներին հանդիպումից հետո հայտնել է «Արդարություն» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, «կոալիցիայի ներկայացուցիչները խնդրել են երկու օր ժամանակ, որպեսզի նրանք համապատասխան վերաբերմունք արտահայտեն ընդդիմության առաջարկության վերաբերյալ»: Նրա խոսքերով` մայիսի 12-ին կոալիցիան համապատասխան գրավոր առաջարկություն կներկայացնի, որի քննարկումից հետո ընդդիմությունը կորոշի` շարունակել բանակցությունները թե ոչ: Հիշեցնենք, որ բանակցությունների օրակարգում ընդգրկվել է մեկ հարց. «2003 թվականի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---