1 հուլիսի 2006 - 17:02 AMT
06:11 GMT
ԱՄՆ Սենատի հատկացումների հարցով կոմիտեն քվեարկել է Հայաստանին տրվող ֆինանսական օգնության կրճատման օգտին: Կոմիտեն առաջարկում է 2007 ֆիսկալ տարում Հայաստանին տրամադրել 50 միլիոն դոլար, ինչը մեկ երրորդով քիչ է այն չափից, որ Երեւանն ստացել էր այս տարի եւ գրեթե երկու անգամ քիչ է այն չափից, որը Հայաստանն ստանում էր 90-ականների կեսերին: Արդեն 8 տարի է, ինչ աշխատակազմը ձգտում է հասնել Հայաստանին տրամադրվող օգնության ծավալի կրճատմանը: Սակայն գրեթե միշտ հայամետ կոնգրեսականներին հաջողվում էր թողնել նախկին գումարի չափը: Միայն մեկ անգամ` 90-ականների վերջում, օրենսդիրները նահանջել են` թույլ տալով օգնության ծավալը 90 միլիոնից նվազեցնել մինչեւ 75: