Ամերիկացի սենատորները համաձայնվում են Հայաստանին տրվող օգնության կրճատմանը

Ամերիկյան խորհրդարանի վերին եւ ստորին պալատների անդամների միջեւ այս հարցում տարաձայնություններ են նկատվում

ԱՄՆ Սենատի հատկացումների հարցով կոմիտեն քվեարկել է Հայաստանին տրվող ֆինանսական օգնության կրճատման օգտին: Կոմիտեն առաջարկում է 2007 ֆիսկալ տարում Հայաստանին տրամադրել 50 միլիոն դոլար, ինչը մեկ երրորդով քիչ է այն չափից, որ Երեւանն ստացել էր այս տարի եւ գրեթե երկու անգամ քիչ է այն չափից, որը Հայաստանն ստանում էր 90-ականների կեսերին: Արդեն 8 տարի է, ինչ աշխատակազմը ձգտում է հասնել Հայաստանին տրամադրվող օգնության ծավալի կրճատմանը: Սակայն գրեթե միշտ հայամետ կոնգրեսականներին հաջողվում էր թողնել նախկին գումարի չափը: Միայն մեկ անգամ` 90-ականների վերջում, օրենսդիրները նահանջել են` թույլ տալով օգնության ծավալը 90 միլիոնից նվազեցնել մինչեւ 75:
PanARMENIAN.Net - Բացառված չէ, որ այս տարի եւս հայկական լոբբիի գործընկերներին կոնգրեսում չի հաջողվի հակազդել աշխատակազմի ճնշմանը: Կարծես, Երեւանը ստիպված կլինի հաշտվել, որ օգնության ծավալը կկրճատվի:
Կարելի՞ է արդյոք դա անվանել հայկական լոբբիի պարտություն: Ոչ մի դեպքում: Իրոք, աննախադեպ է այն, որ Սենատի կոմիտեն հավանություն է տվել աշխատակզմի առաջարկությանը` Հայաստանին տրվող օգնության կրճատման վերաբերյալ: Բայց պետք է հաշվի առնել այն հանգամանքները, որոնց ներքո ընդունվում էր այս որոշումը եւ փաստարկները, որոնցով Սպիտասկ Տունը ամրապնդում էր իր նախաձեռնությունը: Ջորջ Բուշի օգնականները նշում են Հայաստանում արձանագրված տնտեսական աճի երկնիշ տեմպերը: Այսպիսի դրությունում Երեւանը այլեւս նախկին օգնության կարիքը չունի: Աշխատակազմն այժմ մեկ այլ փաստարկ եւս ունի. Հայաստանը Միացյալ Նահանգներից օգնություն է ստանալու «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում: Իսկ այդ գումարը եւս տպավորիչ է` 236 միլիոն` հինգ տարվա համար: Դժվար է այս փաստերը հաշվի չառնել:

Եւ այնուամենայնիվ, Ներկայացուցիչների պալատը պնդեց, որ Հայաստանին տրվող օգնությունը հասցվի ամենաքիչը 62 միլիոն դոլարի: Սենատորները, ի տարբերություն կոնգրեսականների, անհրաժեշտ համառություն չցուցաբերեցին, ինչը կարելի է բացատրել նրանով, որ ամերիկյան խորհրդարանի վերին պալատում հայ լոբբիստների դիրքերը ավելի թույլ են, քան ստորինում: Սակայն պետք է հաշվի առնել, որ դա դեռ Սենատի որոշում չէ, այլ միայն Արտաքին հատկացումներով կոմիտեի որոշումն է: Բացառված չէ, որ Սենատի լիագումար նիստում օրենքում էական փոփոխություններ կհաջողվի մտցնել: Սակայն նույնիսկ եթե չհաջողվի, սպասվում են տարաձայնությունների քննարկումներ պալատների համաձայնեցման կոմիտեում: Եւ բավական հիմքեր կան հուսալու, որ արդյունքում սենատորները կընդունեն կոնգրեսականների առաջարկը` 62 միլիոնի վերաբերյալ: Դա 13 միլիոնավ քիչ է այն գումարից, որը Հայաստանն ստացել է այս տարի, սակայն 12 միլիոնով ավելի է այն գումարից, որ առաջարկում էր աշխատակազմը: Ընդ որում, նկատեմ, որ Ադրբեջանին Ջորոջ Բուշն առաջարկել է ընդամենը 28 միլիոն հատկացնել, եւ օրենսդիրները հավանություն են տվել այդ գաղափարին: Հիշեցնեմ, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը ամերիկացիներից օգնություն չի ստանա «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում: Այնպես որ, հայկական լոբբի պարտության մասին խոսելը, ամեն դեպքում, անթույլատրելի է:

Սենատի հատկացումների հարցով կոմիտեի որոշումում խոսվում է նաեւ ռազմական կարիքներին հատկացվող օգնության մասին: Կոմիտեն հանդես է եկել Հայաստանին եւ Ադրբեջանին տրվող ռազմական ֆինանսական օգնության հավասարությունը պահպանելու օգտին: Ընդունված փաստաթղթի համաձայն, Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները կստանան 4 միլիոն 290 հազարական դոլար: Այն դեպքում, երբ աշխատակազմն առաջարկում էր հայերին տրամադրել 3,5 միլիոն, իսկ ադրնեջանցիներին` 4,5: Զինվորականների կրթության եւ վարժությունների համար Երեւանին եւ Բաքվին առաջարկվում էր տրամադրել համապատասխանաբար 790 եւ 885 հազար դոլար: Այս անհավասարակշռությունը վերացվել է հայ լոբբիստների ջանքերի շնորհիվ: Հարցը նույնիսկ փողի մեջ չէ: Դա սկզբունքի հարց էր: Տարվա սկզբում, Վաշինգթոնում գտնվելու ժամանակ, Սերժ Սարգսյանը «Ջեյնս» ռազմական ասմագրին տված հարցազրույցում հայտարարել էր. «Եթե հավասարակշռությունը խախտվի նույնիսկ 50 հազար դոլարով` հօգուտ Ադրբեջանի, դա կարելի է հասկանալ` որպես այդ պետության խրախուսում վերջինիս հայտարարած սպառազինության մրցավազքում»: Հայ նախարարի այդ փաստարկը օրենսդիրներն ընկալեցին:

Կոմիտեի ընդունած որոշումը սահմանում է նաեւ Լեռնային Ղարաբաղին տրվող օգնության չափը: Կոմիտեն հանդես է եկել Ստեփանակերտին` որպես մարդասիրական օգնություն, հինգ միլիոն դոլար տրամադրելու օգտին: Դա նորից շատ է աշխատակազմի առաջարկած չափից: Ընդ որում, ինչպես նախկին տարիներին, ֆինանսավորումը կլինի ուղիղ, ինչը Բաքվուն ընդունվում է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնավարության անուղակի ճանաչում: Ինչ վերաբերում է Ազատության օգտին հրամանագրի 907-րդ ուղղմանը, որը եննթադրում է պատժամիջոցների կիրառում Ադրբեջանի նկատմամբ, ապա դա առանձին հարց է, եւ ընդունված որոշման համատեքստում սենատորները այն դեռ չեն դիտարկել: Ադրբեջանցիներին այս տարի եւս չհաջողվեց հասնել ուղղման վերացմանը, եւ ամենաշատը, ինչի վրա նրանք կարող են հույս դնել, դա եւս մեկ տարով դրա կիառման հետաձգումն է: Ըստ երեւույթին, մինչ դեկտեմբեր կոնգրեսը հավանություն կտա համապատասխան որոշմանը եւ ԱՄՆ պետական կառույցները 2007 թվականին կկարողանան Ադրբեջանին ուղղակիորեն օգնություն տրամադրել առանց օրենքը խախտելու: Սակայն ուղղումը կմնա կախված Ադրբեջանի գլխավերեւում ինչպես դամոկլյան սուրը, որ պատրաստ է իջնել ամեն րոպե:

Արտյոմ ԵՐԿԱՆՅԱՆ
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---