Հայաստանի բանկային համակարգի հատկացված վարկերի ծավալն երկրորդ եռամսյակում աճել է 1,3 տոկոսով

Հայաստանի բանկային համակարգի հատկացված վարկերի ծավալն երկրորդ եռամսյակում աճել է 1,3 տոկոսով

3 օգոստոսի 2010 - 13:37 AMT  00:41 GMT
Վարկերի, ավանդների, ֆակտորինգի և լիզինգի ամենամեծ ծավալը գրանցվել է առևտրի ոլորտում` 164,7 մլրդ դրամ
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում

3 օգոստոսի 2010 - 12:26 AMT  00:41 GMT
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող փոխգնդապետ Իմրե Պալատինուսը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն գերակատարել է հարկերի հավաքագրումը 34,7 մլրդ դրամով

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն գերակատարել է հարկերի հավաքագրումը 34,7 մլրդ դրամով

3 օգոստոսի 2010 - 11:31 AMT  00:41 GMT
Սոցիալական ապահովագրության վճարների մասով հավաքագրվել է 64,9մլրդ դրամ, ինչը ծրագրված ցուցանիշը գերազանցել է ավելի քան 6,5 մլրդ դրամով

Արդյո՞ք Հաագայի դատարանի որոշումը նախադեպ կարող է հանդիսանալ ԼՂՀ-ի համար

31 հուլիսի 2010 - 19:00 AMT  00:41 GMT
Այս շաբաթվա քաղաքական իրադարձությունները զարգանում էին այն հարցի շուրջ, թե հանդիսանում է արդյոք Կոսովոյի վերաբերյալ միջազգային դատարանի որոշումը նախադեպ Ղարաբաղի համար: Հուլիսի 24-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում «Օրինաց երկիր»կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հայտարարել է, որ Հաագայի դատարանի որոշումը Կոսովոյի վերաբերյալ իրավիճակի բարոյական ու իրավաբանական գնահատականն է, որը կարող է ազդել նաև ղարաբաղյան կարգավորման վրա: Ըստ Շահգելդյանի, Կոսովոյի նախադեպն ամրագրում է հայկական կողմի իրավաբանական ու դիվանագիտական դիրքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում: Շահգելդյանի խոսքերով, այդ որոշումը կայացվել է Կոսովոյի վերաբերյալ, այն նաև դե-յուրե ամրագրում է դե-ֆակտո գոյություն ունեցող իրավիճակը ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էյլ հակամարտող գոտիների դեպքում:

Ինչո՞ւ են Հայաստանում աճում գները

31 հուլիսի 2010 - 16:02 AMT  00:41 GMT
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը շտապեց հանդես գալ տարեվերջին 2-3 տոկոս աճի ակնկալիքների վերաբերյալ կանխատեսմամբ` հունվար-հունիսին գյուղատնտեսության ոլորտում 13,1 տոկոս անկման ֆոնի վրա: Գերասիմ Ալավերդյանը պարզաբանեց այն տխուր իրավիճակը, որ առաջացել է անբարենպաստ բնակլիմայական պայմանների պատճառով, ինչն էլ հիմնականում հանգեցրեց մրգի և բանջարաբոստանային կուլտուրաների բերքի կրճատմանը: Եթե 2009 թվականին մենք ունեցել ենք մրգի 161 հազար տոննա բերք, ապա այս տարի այն կրճատվել է մինչև 80 հազար տոննա, իսկ ծիրանի բերքը 2009-ին 85 հազար տոննա էր: Այս տարի այդ ցուցանիշը չի գերազանցում 25 հազար տոննան, ընդ որում արտահանումն այս տարի չի գերազանցել 2 հազար տոննան նախորդ տարվա 13 հազար տոննայի դիմաց: Տուժել է բերքի շուրջ 25-30 տոկոսը: Ավելին, ըստ նախարարի, ցրտահարությունների, հորդառատ անձրևների և վատ փոշոտման պատճառով բերքահավաքը Հայաստանում ուշացավ 25-30 օրով:

Ջերալդ Փափազյան. «Ես «Անուշ» օպերայի տեքստը 9 ամսում թարգմանեցի

27 հուլիսի 2010 - 19:11 AMT  00:41 GMT
«Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան անգլերեն լեզվով» բառակապակցությունը տարակուսանք է առաջացնում թեկուզ մեկ անգամ այն տեսած մարդկանց մոտ: Սակայն, Ջերալդ Փափազյանին ճանաչողները կասեն, որ օպերայի թարգմանությունն այնքան հաջողված է, որ միանգամայն համահունչ է Արմեն Տիգրանյանի բարդ երաժշտությանը: Եվ հենց անգլերեն թարգմանված «Անուշ» օպերան 1981 թվականին առաջին անգամ ներկայացվեց ամերիկացի հանդիսատեսի դատին Michigan Opera Theatre-ում:

Հայաստանում ավարտվեց համապետական ծածկույթի IP/MPLS ցանցի ընդլայնման առաջին փուլը

26 հուլիսի 2010 - 19:08 AMT  00:41 GMT
«ՋիԷնՍի-Ալֆա»«/b» ՓԲԸ ավարտել է իր համապետական ծածկույթի 10 Գբ/վ թողունակությամբ IP/MPLS ցանցի ընդլայնման առաջին փուլը: Աշխատանքների արդյունքում Երևանում և ութ մարզերի16 բնակավայրերում (Աբովյան, Նոր Հաճըն, Մասիս, Ջերմուկ, Քաջարան, Ագարակ, Աշտարակ, Ապարան, Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Բագրատաշեն) շահագործման են հանձնվել ընկերության ցանցի հանգույցներ, որոնք հագեցած են ամերիկյան Juniper Networks արտադրության գերժամանակակից սարքավորումներով:

Արթուր Ալեքսանյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ

24 հուլիսի 2010 - 21:13 AMT  00:41 GMT
Ըմբշամարտ- Հուլիսի 21-ին Բուդապեշտում (Հունգարիա) ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հունա-հռոմեական ըմբշամարտում Արթուր Ալեքսանյանը (84 ք/կ) դարձավ աշխարհի չեմպիոն: Նա հաղթանակ է տարել 5 ըմբշամարտիկների դեմ մենամարտերում և մինչ հիմնական ժամանակի ավարտը առանց դժվարության հաղթեց Սեյ Յոլա Լինիին (Հարավային Կորեա): Մինչ այդ 60 ք/կ-ում բրոնզե մեդալ էր նվաճել Ալեքսան Միքայելյանը:
Թբիլիսիում Մուղնու Սուրբ Գևորգ ավերված եկեղեցու տարածքում հնագիտական պեղումներ են անցկացվում

Թբիլիսիում Մուղնու Սուրբ Գևորգ ավերված եկեղեցու տարածքում հնագիտական պեղումներ են անցկացվում

20 հուլիսի 2010 - 19:40 AMT  00:41 GMT
Թբիլիսիում Մուղնու Սուրբ Գևորգ ավերված եկեղեցու տարածքում շարունակվում են գրունտի հետազոտությունները, որոնք աստիճանաբար վերածվել են հնագիտական պեղումների: Հնագիտա-երկրաբանական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են հենասյուները: Գտածոյի հիման վրա վրացի գիտնականները ենթադրել են, որ կառույցը բազիլիկ է: Մասնավորապես, հուլիսի 11-ին վրացական «Մաեստրո» հեռուստաալիքի եթերում Ազգային թանգարանի Հնագիտական կենտրոնի աշխատակից Գուրամ Միրցխուլավան հաղորդել է, որ 13-14-րդ դարերում հիմնադրված վրացական եկեղեցի է հայտնաբերվել:
---