Մարկ Թոներ. ԱՄՆ-ը սերտ գործընկերային հարաբերություններ ունի Հայաստանի հետ

Մարկ Թոներ. ԱՄՆ-ը սերտ գործընկերային հարաբերություններ ունի Հայաստանի հետ

26 օգոստոսի 2010 - 10:57 AMT  21:09 GMT
«Մենք Հայաստանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունները դիտարկում ենք երկկողմանի հարաբերությունների շրջանակներում»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը

Անհիմն հույսերի գագաթնաժողով

24 օգոստոսի 2010 - 10:38 AMT  21:09 GMT
Անցյալ շաբաթ Երևանում տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ոչ պաշտոնական գագաթնաժողովը կարծես պետք է պատասխաներ մի քանի հարցերի, որոնք բխում էին անդամ-երկրների, ինչպես նաև ողջ տարածաշրջանի շահերից: Այս հանդիպման վրա շատերն էին հույս դրել, այդ թվում` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը կարծես թե եկել էր ՌԴ նախագահի հետ հաշտվելու,և Ղրղզստանի նոր նախագահ Ռոզա Օտունբաևան, որը եկել էր օգնություն խնդրելու:

Հայաստանը գինեգործության զարգացման ուղիներ է փնտրում

21 օգոստոսի 2010 - 16:13 AMT  21:09 GMT
Fruitfull Armenia 6-րդ ամենամյա գյուղատնտեսական համաժողովը տեղի կունենա Երևանում, սեպտեմբերի 16-17-ին: Fruitfull Armenia հերթական համաժողովը կրելու է «Հարստացնենք Հայաստանի խաղողագործությունը» խորագիրը: Համաժողովի հատուկ հյուրը կլինի աշխարհում ամենահայտնի համտեսող Միշել Ռոլանը:

Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության պատմության մեջ նոր էջ է բացվել

21 օգոստոսի 2010 - 11:09 AMT  21:09 GMT
Այս շաբաթ քաղաքական իրադարձությունները զարգացել են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարելիք այցելության և ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շուրջ: Հայ-ռուսական համագործակցությունը դրական կերպով զարգանում է, ինչի մասին վկայում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջիկա այցը Հայաստան: Այդ մասին օգոստոսի 17-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Հայաստանի հավաքականը պատանեկան օլիմպիական խաղերում նվաճել է երեք մեդալ

20 օգոստոսի 2010 - 13:53 AMT  21:09 GMT
Օլիմպիադա- Օգոստոսի 14-ին Սինգապուրում մեկնարկել էր առաջին պատանեկան Օլիմպիական խաղերը: Հայաստանն օլիմպիադայում ներկայացնում էին 14 մարզիկներ 12 մարզաձևերում: Հայաստանի հավաքականի առաջին մեդալը նվաճեց ծանրորդ, մեծահասակների շարքում Եվրոպայի արծաթե մեդալակիր Սմբատ Մարգարյանը (56 ք/կ): «Պոկում» վարժությունում նա բարձրացրեց 108 կգ, իսկ «հրում» վարժությունում` 135 կգ և 234 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը` նվաճելով բրոնզե մեդալ: Նա օլիմպիական չեմպիոն Թուան Կիմ Թաչուին (Վիետնամ) զիջեց 13 կգ-ով:

Հայերը չեն նշում Նավասարդը որպես պետական տոն, որովհետև Հայկ Նահապետը քրիստոնյա չի եղել

13 օգոստոսի 2010 - 09:22 AMT  21:09 GMT
7 հեթանոսական աստվածներին նվիրված տոնը նշանակալի է դարձել հայ ժողովրդի համար մի քանի կարևորագույն դեպքերով: Հին հայկական Նոր տարի Նավասարդը Հայաստանում նշվում է տասնյակ դարեր շարունակ օգոստոսի 11-ին: Այդ տոնն ամենասիրված և պաշտված տոներից մեկն է եղել մեր նախնիների համար, իսկ հիմա նրա մասին կարելի է լսել միայն պատմաբանների պատմություններից և ընթերցել հայկական ժողովրդական բանահյուսության ստեղծագործություններում:

Հայ աստղերի համար անակնկալ չէր Սոնա Շահգելդյանի մեծ հաջողությունը

5 օգոստոսի 2010 - 15:34 AMT  21:09 GMT
«Նովայա վոլնա» մրցույթի գոյության 10 տարվա մեջ առաջին անգամ հաղթող ճանաչվեց հայ երգչուհին: Այս տարի Հայաստանը ներկայացնում էր Սոնա Շահգելդյանը` նա հաղթեց ընտրական փուլում, որը տեղի ունեցավ ընթացիկ տարվա ապրիլին: Սոնայի հիանալի վոկալային տվյալների և ձայնի անսովոր տեմբրի մասին վաղուց էին խոսում: Սակայն հզոր վոկալով աչքի են ընկել «Նովայա վոլնա» մրցույթի տարբեր տարիների գրեթե բոլոր հայ մասնակիցները, սակայն նրանց բոլորին ինչ-որ բան պակասել է հաղթանակի համար: Ժյուրին ավանդաբար իր հիացմունքն էր հայտնում Հայաստանից ժամանած երգիչներին, սակայն ամեն անգամ նրանց չէր բավականացնում մի քանի, կամ նույնիսկ մեկ միավոր հաղթանակի համար: Այդպես եղավ նաև Ռազմիկ Ամյանի դեպքում, որը մասնակցեց մրցույթին 2006-ին, երբ բոլորը հիացմունքով էին խոսում երգչի յուրահատուկ ձայնի մասին, սակայն հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչը: Մոտավորապես նույն իրավիճակն էր Մհերի դեպքում` նա մասնակցեց մրցույթին 2008 թվականին: Այն ժամանակ նա արժանացավ հանդիսատեսի համակրանքի մրցանակին, սակայն առաջին տեղը չգրավեց:

Հայաստանում ավարտվեց համապետական ծածկույթի IP/MPLS ցանցի ընդլայնման առաջին փուլը

26 հուլիսի 2010 - 19:08 AMT  21:09 GMT
«ՋիԷնՍի-Ալֆա»«/b» ՓԲԸ ավարտել է իր համապետական ծածկույթի 10 Գբ/վ թողունակությամբ IP/MPLS ցանցի ընդլայնման առաջին փուլը: Աշխատանքների արդյունքում Երևանում և ութ մարզերի16 բնակավայրերում (Աբովյան, Նոր Հաճըն, Մասիս, Ջերմուկ, Քաջարան, Ագարակ, Աշտարակ, Ապարան, Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Բագրատաշեն) շահագործման են հանձնվել ընկերության ցանցի հանգույցներ, որոնք հագեցած են ամերիկյան Juniper Networks արտադրության գերժամանակակից սարքավորումներով:
---