Բակո Սահակյան. Մենք  անկեղծորեն հպարտանում ենք Արցախի հերոս կանանցով

Բակո Սահակյան. Մենք անկեղծորեն հպարտանում ենք Արցախի հերոս կանանցով

8 մարտի 2011 - 13:03 AMT  17:14 GMT
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ
Սերժ Սարգսյան. Կնոջ դերը հայ ժողովրդի կյանքում միշտ բացառիկ է եղել

Սերժ Սարգսյան. Կնոջ դերը հայ ժողովրդի կյանքում միշտ բացառիկ է եղել

8 մարտի 2011 - 13:02 AMT  17:14 GMT
Այսօր էլ մեր հանրային կյանքի բոլոր ոլորտներում կանայք ստանձնել են յուրահատուկ դերակատարում, ասվում է նախագահի ուղերձում
Բաքվում ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է ադրբեջանցի պոտնեցիալ հեղափոխականների ձերբակալությունները

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է ադրբեջանցի պոտնեցիալ հեղափոխականների ձերբակալությունները

8 մարտի 2011 - 12:59 AMT  17:14 GMT
«Մենք ուշադիր կհետևենք նաև վերջերս ձերբակալված երիտասարդ ակտիվիստների գործերին»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ

Գարնանային տոներին հայ կանանց մեկ փունջ ծաղկեփունջ նվիրելը միջինը կարժենա 15 000 դրամ

7 մարտի 2011 - 15:32 AMT  17:14 GMT
Հայաստանում վերջին մի քանի տարվա ընթացքում գարնանային տոները նշվում են մի ամբողջ ամիս՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը: Եվ, ինչպես միշտ, տոների նախաշեմին ծաղիկների շուկայում սկսվում է իրարանցում, ծաղիկների գները բարձրանում են միջինը 30-40 տոկոսով, իսկ որոշ ծաղիկների գները՝ 100 տոկոսով: «Ծաղիկների գները գարնանային տոների շրջանում թելադրում է շուկան, և պետք չէ գուշակել, թե որ ծաղիկն ինչ կարժենա»,- հավաստիացրել են Flowers Armenia Inc-ից: Այստեղից նաև PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են, որ մեծ պահանջարկ ունի ծաղիկների թագուհին՝ վարդը, ինչպես նաև հերբերան և շուշանը: Վերջին շրջանում հաճախորդներին հետաքրքրում են էկզոտիկ ծաղիկները, յուրօրինակ խոլորձները, կալա հիշեցնող կարմիր ծաղիկները՝ անտուրիում, որոնք վաճառվում են ինչպես փնջով (5000 դրամ), այնպես էլ առանձին: Նման ծաղիկների տեղափոխման դեպքում ռիսկը մեծ է, քանի որ դրանք տեղափոխվում են ջերմաստիճանային նորմերը հաշվի առնելով և կարող են «ապրել» 20-30 օր, իսկ ջերմաստիճանի անկման դեպքում դրանց «կյանքը» զգալիորեն կրճատվում է:

ՀՀ կառավարությունը մտադիր է հանդես գալ նոր օրենսդրական նախաձեռնություններով, որոնք կոչված են զսպել գնաճը

5 մարտի 2011 - 15:05 AMT  17:14 GMT
Ինչպես և սպասվում էր, Հայաստանում գնաճը շարունակում է աճել, և կանխատեսումների համաձայն, առաջին կես տարում այն մոտենալու է 10 տոկոսի: Մասնավորապես, օպերատիվ տվյալների համաձայն, 2011թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.9 տոկոս գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 1.5 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը`0.6 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները` 3.4 տոկոսով: Պարենային մթերքների համաշխարհային գների բարձր աճի մասին է խոսում նաև FAO-ն: Ցորենի համաշխարհային գները կտրուկ աճել են հացահատիկի մյուս տեսակների արտահանման գների հետ միասին, այդ աճը կազմել է մոտ 70 տոկոս անցյալ տարվա փետրվարի համեմատ: Նավթի գների կտրուկ աճը կարող է ավելի խորացնել պարենամթերքի շուկայի առանց այդ էլ վտանգավոր իրավիճակը:

Որոշվել է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմը, որը պատրաստվելու է Եվրոպայի գալիք առաջնությանը

5 մարտի 2011 - 11:41 AMT  17:14 GMT
Շախմատ. Շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի վերջին փուլի 7-րդ տուրում հաղթանակներ են տարել համապատասխանաբար Սյույ Յույխուայի (Չինաստան) և Չժու Չենի (Քաթար) նկատմամբ:
Երևանի գրեթե բոլոր թանգարաններն ուշադրության և միջոցների կարիք ունեն

Երևանի գրեթե բոլոր թանգարաններն ուշադրության և միջոցների կարիք ունեն

3 մարտի 2011 - 17:11 AMT  17:14 GMT
Երևանում ընդհանուր առմամբ հաշվվում են տարբեր թեքումներով ավելի քան 30 թանգարաններ: Դրանցից գրեթե բոլորը գտնվում են մշակույթի նախարարության և ՀՀ ԳԱԱ հոգածության տակ, և գրեթե բոլորը նյութական միջոցների կարիք ունեն, ինչն իր հերթին խանգարում է շատ պլանների և մտադրությունների իրականացմանը, այդ թվում` ինչպես միջազգային, այնպես էլ տեղական ցուցահանդեսներին մասնակցությանը: Անբավարար միջոցները թույլ չեն տալիս բարձրացնել թանգարանների աշխատողների աշխատավարձը, որի պատճառով շատ մասնագետներ ուղղակի չեն ցանկանում աշխատել թանգարաններում:

Սոցիալական բողոք. Սանձել ալիքը

26 փետրվարի 2011 - 12:31 AMT  17:14 GMT
Ընդդիմադիրների վերջին ելույթները տարբեր ցույցերում և մամլո ասուլիսներում ցուցաբերում են իշխանության համար պայքարում գոյություն ունեցող սոցիալական բողոքն օգտագործելու նրանց մտադրությունը և ժողովրդական բողոքի ալիքի վրա իշխանության գալու ցանկությունը: Արաբական աշխարհում վերջին դեպքերը, մասնավորապես Եգիպտոսի և Թունիսի ժողովրդական ելույթների հաջողություններն ընդդիմության մոտ հաջողությայն հույսեր են արթնանցնում, իսկ իշխանության ներկայացուցիչների մոտ՝ սեփական իշխանության պահպանման համար վտանգ: Եթե ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» դեմ են իշխանությունը բռնի ուժով փոխելուն, ապա ՀԱԿ-ն, ինչպես միշտ, ավելի արմատական է իշխանության գալու իր ձգտման մեջ: ՀԱԿ-ից փորձում է ետ չմնալ նաև Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը, որը փետրվարի 15-ի իր ցույցում նախագահի աշխատակազմին է հանձնել վերջնագիր քաղաքական և տնտեսական պահանջներով՝ սպառնալով դրանք հաշվի չառնելու դեպքում իշխանություններին փետրվարի 28-ի իր ցույցում «կարմիր քարտ» ցույց տալ:

Սմարթֆոնները գնալով ավելի մեծ տարածում են ստանում հայերի շրջանում

24 փետրվարի 2011 - 13:12 AMT  17:14 GMT
Սմարթֆոնները հայտնվեցին հայկական շուկայում երկու տարի առաջ և գործնականում գրեթե անմիջապես տարածում ստացան Հայաստանի բնակչության շրջանում: Օրինակ, ըստ 2010-ի արդյունքների «Օրանժը» վաճառել է շուրջ 550 iPhone սմարթֆոն, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ մոտ 1000 սմարթֆոն: «Օրանժի» վաճառքի գծով խորհրդատու Լաուրա Մկրտչյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց, որ ամենից շատ վաճառվում են iPhone հեռախոսները. «Մեկ ամսվա ընթացքում մեր սպասարկման կենտրոնում վաճառում ենք 2 blackberry, 12 HTC և15 iPhone: Հատկապես iPhone 4-ի համար վերջին երեք ամսում հերթեր են գոյացել»: Ըստ Լաուրա Մկրտչյանի iPhone ցանկանում են գնել միայն բրենդի համար, իսկ HTC և Blackberry սմարթֆոնները նախընտրում են գործարարները:
---