Օլիմպիադայի օրերին Լոնդոնում սպասվում է գերհագեցած երթևեկություն

Օլիմպիադայի օրերին Լոնդոնում սպասվում է գերհագեցած երթևեկություն

Այս օրերին աղջ սպորտային աշխարհն անհամբեր սպասում է 30-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին: Շուրջ 16 օր Լոնդոնի խաղերին կհետևեն 9 մլն հանդիսականներ, հենց նրանց է հաջողվել ձեռք բերել Օլիմպիական խաղերի այդքան շատ ցանկալի տոմսեր:

Պարալիմպիական խաղերը կտևեն 11 օր, և նրանց ընթացքին էլ կհետևեն 2 մլն երկրպագուներ:

PanARMENIAN.Net - Մի խոսքով, Օլիմպիադայի օրերին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում սպասվում է գերհագեցած երթևեկություն: Մասշտաբային առումով Լոնդոնի Օլիմպիական խաղերը, որոնք անցնելու են 32 սպորտային կառույցներում, հավասարազոր են 26 աշխարհի առաջնությունների:

Հարց է առաջանում, արդյո՞ք Լոնդոնն իր նեղ ու փոքրիկ փողոցներով կկարողանա դիմակայել այս ծանրաբեռնվածությանը:

«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի Օլիմպիադայում կարևոր լինի սպորտը».

Օլիմպիադայի կազմակերպիչները երկրպագուներին խնդրում են, որպեսզի նրանք չօգտվեն սեփական ավտոմեքենաներից, այլ ստադիոն հասնեն հասարակական տրանսպորտով, հեծանիվներով կամ էլ պարզապես ոտքով:

Լոնդոնի տրանսպորտի դեպարտամենտը (TFL) լրացուցիչ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ կառուցելու համար ծախսել է 6,5 մլրդ ֆունտ ստերլիգ: Բացի դա, քաղաքի ղեկավարությունը կոչ է արել նաև գործատուներին կրճատել աշխատանքային ժամերը և, հնարավորության դեպքում, աշխատել տնից:

Այս ամենը, ըստ TFL-ի, կօգնի քաղաքի ծանրաբեռնվածությունը կրճատել մեկ երրորդ մասով: Չնայած սրան, Լոնդոնում պատրաստ են նաև նրան, որ փողոցներում այդուամենայնիվ խցանումներ կառաջանան:

Մասնագետների կարծիքվ, խցանումների մասին կարելի է խոսել խաղերի բացման օրը: Լոնդոնյան Օլիմպիադայի կազմակերպիչներն անելու են ամեն ինչ, որպեսզի խուսափեն 1996 թվականի Ատլանտայի խաղերի ժամանակ տեղի ունեցած տրանսպորտային քաոսի կրկնությունից:

«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր Օլիմպիադայում կարևոր լինի սպորտը, և ոչ թե տրանսպորտը»,- Լոնդոնի տրանսպորտի թիմային կենտրոնի ներկայացուցիչ Գրեմ Ջոնսի խոսքերը մեջբերում է BBC:

Օլիմպիական խաղերի մասնակիցներին տեղափոխելու համար հատկացվել է 1500 ավտոբուս.

Քաղաքի ողջ տրանսպորտային շարժը հետևելու են հատուկ աշխատակիցներ: 1400 տեսախցիկներ կֆիքսեն փողոցներում տեղի ունեցող իրադարձությունները, բոլոր խաչմերուկներում և կենտրոնական փողոցներում լինելու են հսկիչներ, արդեն իսկ տեղադրվել են 6000 լուսակիրներ:

Օլիմպիադայի ընթացքում որոշ խաչմերուկներում կարգելվեն շրջադարձերը, որոշ շենքերի մոտ մեքենաների կայանումը և կփակվեն որոշ ուղևորային անցումներ: Այս կանոնները խախտողները կտուգանվեն 200 ֆունտով:

Լոնդոնի տրանսպորտի թիմային կենտրոնի հիմնական առաքելությունն այն է լինելու, որ մարզիկներին, նրանց մարզիչներին և թիմի անդամներին առանց խնդիրների Օլիմպիական ավանից արագ հասցնեն սպորտային կառույց: Տրանսպորտային շատ ճանապարհներ օգտագործվելու են միայն Օլիմպիականների համար: Օլիմպիական խաղերի մասնակիցներին տեղափոխելու համար հատկացվել է 1500 ավտոբուս:

Մանրակրկիտ գծագրեք, թե ինչ ուղղությունով եք տվյալ օրը քայլելու Լոնդոնում.

Լոնդոնի շատ բնակիչներ իրենց դժգոհությունն են հայտնել այս որոշումների վերաբերյալ: Նրանց կարծիքով, Լոնդոնի իշխանությունները միջազգային ասպարեզում լավ համբավ ձեռք բերելու նպատակով` փչացնում են լոնդոնցիների կյանքը: «Մեր խորհուրդը ձեզ` զբոսաշրջիկներ, երկրպագուներ, լոնդոնի բնակիչներ. մանրակրկիտ գծագրեք, թե ինչ ուղղությունով եք տվյալ օրը քայլելու քաղաքում: Այն տեղեկատվությունը, որ Օլիմպիադայի օրերին քաղաքում երթևեկելը լինելու է ահավոր և վտանգավոր, սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Օլիմպիական խաղերը մեծ իրադարձություն է մեր ազգի համար»,- ասել է Գրեմ Ջոնսը:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---