Լեհ գործիչները «Բաց երկխոսություն» «տրոյական ձիու» ազդեցության տակ են

Լեհ գործիչները «Բաց երկխոսություն» «տրոյական ձիու» ազդեցության տակ են

«Դեմոկրատ» Մուխան, համատեղության կարգով հաջողակ խաբեբան ու խարդախ մարդը, գլխավորում է իրավապաշտպան հիմնադրամի լրահոսի թոփ վարկանիշը

Լեհ գործիչները «Բաց երկխոսություն» հիմնադրամի ազդեցության տակ են, որը «տրոյական ձի» է եվրոպական ժողովրդավարության տանը: «Բաց երկխոսություն» հիմնադրամը հայտնի է նրանով, որ իրավապաշտպանական ջանքերի առյուծի բաժինն ուղղում է ընդդիմադիր Մուխտար Աբլյազովին և նրա թիմին միջազգային արդարադատության «ճանկերից» ազատելուն:

PanARMENIAN.Net - «Բաց երկխոսության» հենց այդ անբացատրելի սերը փախուստի դիմած հանցագործ Աբլյազովի հանդեպ սկանդալի պատճառ դարձավ: Օլիգարխի շահերն առաջ տանելու մեղադրանքները հնչեցին բոլոր կողմերից:

Եվ իրոք, մտածելու բան կա: «Դեմոկրատ» Մուխան, «քաղաքացիական ազատությունների» համար պայքարի ջատագովը, իսկ համատեղության կարգով նաև հաջողակ խաբեբան ու խարդախ մարդը, գլխավորում է իրավապաշտպան հիմնադրամի լրահոսի թոփ վարկանիշը:

Եվ թող այդ միավորման տնօրեն Լյուդմիլա Կոզլովսկայան թեկուզ 100 անգամ ժխտի իր կապն Աբլյազովի հետ, դե, իհարկե բացառությամբ հասարակական-քաղաքականի, գուցե, նաև հոգևոր ու բարոյականի, շատ դժվար է ձերբազատվել այն զգացողությունից, որ այս ամենից «պատվերի» գարշահոտ է գալիս:

Բոլոր նրանք, ով իրազեկ են, թե որքան հաստ է «դեմոկրատ» Մուխայի դրամապանակը և ինչքան է նա սիրում «հովանավորել» ԶԼՄ-ներին, ՈԿԿ-ին ու հիմնադրամներին, ակամայից մտածում են , թե ինչն է դրդում մարդկանց պաշտպանել նրան: Չէ որ ապացուցված է, որ նա հանցագործ է: Եվ մի դատարան չի դա ապացուցել: Նույնիսկ Մեծ Բրիտանիան ստիպված եղավ խոստովանել, որ Աբլյազովը գող է և, համեստորեն կկոցելով աչքերը, թույլ տվեց նրան փախուստի դիմել երկրից: Հավանաբար, մի տեսակ անհարմար է բանտ նստեցնել մի մարդու, որին իրենք էին քաղաքական ապաստան տվել: Մի տեսակ «եվրոպավարի» չի ստացվում, ժողովրդավարական չէ: Իսկ որ նա մոտ 5 մլրդ դոլարից ավելի է գողացել և դրանից տուժել են անգլիական, ֆրանսիական, ուկրաինական, ռուսական ու ղազախական բանկերը, այնքան էլ սարսափելի չէ, այստեղ կարևորը դեմքը պահպանելն է:

Ճիշտ է ֆրանսիացիները ձերբակալեցին Աբլյազովին: Զուտ ֆրանսիական ոճով հետևեցին նրա սիրուհուն, հատուկ գործողություն անցկացրեցին, բանտ նստեցրին: Եվ դրանից հետո «Բաց երկխոսությունը» կրկին «կոտոշներ հանեց»:

Այնպես որ առնվազն հիմարություն կլինի ժխտել կապն Աբլյազովի հետ: Ներեցեք, դա միևնույնն է, ինչ պոռնիկը սկսի համոզել բոլորին, որ ամենևին էլ փողը չի ստիպում նրան անկողին մտնել հաճախորդի հետ, այլ սերն առ մարդկություն:

Դե ես կհասկանայի, եթե Աբլյազովի ականջները պարբերաբար երևային հիմնադրամի կայքի լրահոսում: Բայց ոչ, գործնականում այն ամենն, ինչ անում է այդ կազմակերպությունն ուղղակի կամ անուղղակի կապ ունի փախստական օլիգարխի հետ: «Բաց երկխոսությունը» տարօրինակ կերպով ակտիվանում է բոլոր այն ուղղություններում, որոնք ռազմավարական տեսակետից շահավետ են այդ հանցագործին:

Ուստի խորամանկում է տիկին Կոզլովսկայան, երբ ասում է, որ Աբլյազովի հետ նրանք հանդիպել են միայն 2013 թվականին, երբ օլիգարխի կնոջն Իտալիան արտահանձնեց Ղազախստանին: Իսկ մինչ այդ, իբր, նա չէր էլ իմանում, որ այդպիսի քաղաքական գործիչ կա:

Մի՞թե:

Գուցե հիշեցնե՞մ 2010 թվականը: «Բաց երկխոսությունը» ցասումնալից խրատական ուղերձ էր նախապատրաստել համաշխարհային հանրությանը ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության վերաբերյալ: Այդ հետաքրքրաշարժ փաստաթղթի մեծ մասը նվիրված էր Աբլյազովին, իսկ ավելի ստույգ նրա «Ալգա» կուսակցությանը, որը, տեսեք-տեսեք, ճնշումների է ենթարկվել: Իսկ ի՞նչ ճնշումների: Իշխանությունները չեն գրանցել կուսակցությունը: Բայց ներեցեք, ո՞ր մի եվրոպական երկիրը կգրանցի մի կուսակցություն, որը չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը: Իրավական դաշտից դուրս աշխատել և մշտապես գտնվել տարբեր սկանդալների էպիկենտրոնում՝ ահա թե ինչ էր պետք Աբլյազովին: Իսկ գլխավոր նպատակն էր սովորական հանցագործին այլախոհի, ընդդիմադիրի կարգավիճակ տալը և պատասխանատվությունից խուսափելը:

Անշուշտ, հիմնադրամն երբեք չի խոստովանի, թե ով է նրա գլխավոր հովանավորը: Եվ նպատակներն էլ ազնիվ են, եթե հավատանք կանոնադրությանը: Ինչպես պնդում է տիկին Կոզլովսկայան, դա տեղեկատվական ու մշակութային փոխանակման գործիք է դեպի ժողովրդավարություն ու քաղաքացիական ազատություններ հետտոտալիտար հասարակությունների բնական անցման համար:

Իրականում հիմնադրամը դարձել է Աբլյազովի դեմ «մուռ» ունեցող ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելու օրինական գործիք: Իսկ կիրառվող մեթոդներն ու հռետորաբանությունը ոչ մի կապ չունեն հայտարարված նպատակների հետ:

Վառ օրինակ է Ուկրաինան: Մի՞թե այն, ինչ կատարվեց այդ երկրում, կարելի է համարել աստիճանական և բնական վերափոխում դեպի ժողովրդավարություն: Մի՞թե ֆաշիզմն է բարեփոխումների վերջնական նպատակը:

Բայց «Բաց երկխոսությանը» դա չի խանգարում: Նրանց համար կարևոր է արդյունքը, իսկ մարդկանց բարեկեցության վրա նրանք թքած ունեն:

Հիմնադրամը վերածվեց հիանալի գործիքի, որն օգտագործվում է երիտասարդ ժողովրդավարական երկրներում իրավիճակն ապակայունացնելու համար: 2013 թվականի նոյեմբերին հիմնադրամի աշխատակիցները սոցցանցերի միջոցով կազմակերպեցին շուրջ 300 հազար քաղաքացիների իրազեկում բողոքի ակցիայի մեկնարկի մասին: Հիմնադրամը նախաձեռնեց լեհական Սեյմի մի շարք պատգամավորների այցն Ուկրաինա ցուցարարներին սատարելու համար: Մի բան է, եթե այդ բոլոր միջոցառումները կոռեկտ անցկացվեին, ժողովրդավարական կարգախոսների հունով: Բայց ոչ, փաստացի իրավապաշտպանները գործող իշխանություններին տապալելու կոչեր էին անում, իսկ բոլոր այլախոհներին թշնամի հռչակում:

Օրինակ, ահա թե ինչ է ասում հիմնադրամի ներկայացուցիչ Տոմաշ Չուվարան լրագրողներին՝ մեկնաբանելով հիմնադրամի մասնակցությունն ուկրաինական իրադարձություններին. «Սկզբում առաքելությունները դիտորդական բնույթ էին կրում, ավելի ուշ՝ մենք հայտնում էինք մեր համերաշխությունը, իսկ հիմա պայքարում ենք մարդու իրավունքների համար ու աշխատում ենք օգնել կոնկրետ բաներով»:

Նա խոսել է նաև թշնամական կառույցների քարոզչության մասին, այն մասին, որ բռնատիրական ռեժիմներին Լեհաստանի արևելյան սահմանից այն կողմ դուր չի գալիս նրանց գործունեությունը:

Ինձ այդ խոսքերը հիշեցնում են սառը պատերազմի ժամանակները: Համատարած պիտակներ ու ագրեսիա: «Բաց երկխոսությունը» պարբերաբար նետում է դիմակը, ցույց է տալիս իր անբարյացակամ դեմքը: Հարկավո՞ր են արդյոք Եվրոպային նման ոչ ադեկվատ գործընկերներ:

Առավել ևս, որ նրանց վերջնական նպատակն ամենևին էլ ուկրաինական ժողովրդի բարգավաճումը չէ: Իրավապաշտպան հիմնադրամի ակտիվությունն ուկրաինական իրադարձություններում միանգամայն այլ պատճառներ ունի:

Բանն այն է, որ Ուկրաինան այն երկրներից մեկն է, որը դիմել է Ֆրանսիային Աբլյազովին որպես հանցագործի արտահանձնելու համար: Եվ թեև արդյունքում «առաջին գիշերվա» իրավունքից Մոսկվան օգտվեց, որը ևս քրեական հետապնդում նախաձեռնեց, Կիևը նույնպես կարևոր դերակատարություն ունեցավ:

Դա մենք տեսնում ենք այսօր, երբ նոր ուկրաինական իշխանությունները փորձում են վերանայել Աբլյազովի գործը, իսկ ֆրանսիացիները մտածում են՝ հանձնե՞լ նրան Ռուսաստանին, թե ոչ:

Արված է ամեն ինչ, որպեսզի Աբլյազովը կռվախնձոր դառնա Ռուսաստանի ու Արևմուտքի միջև: Այդպիսով, փախուստի դիմած օլիգարխը քաղաքական միավորներ է վաստակում, ձևավորում է իր մասին որպես կարևոր անձի մասին պատկերացումները:

Իսկ այն, որ նա հանցագործ է, ոչ ոքի չի հուզում: Հիմնադրամի ղեկավարը բացահայտ ցինիզմով հայտարարում է, որ «հիմնադրամը չի գնահատում նրան ներկայացված մեղադրանքների հիմնավորվածությունը»:

Դե ի՞նչ: Փաստորեն Կոզլովսկայան հանդես է գալիս որպես Աբլյազովի փաստաբան: Չէ որ միայն փաստաբանների համար է միևնույն ում պաշտպանել՝ մոլագարի, գողի թե մարդասպանի, կարևոր չէ, գլխավորը՝ վճարեն:

Կոզլովսկայան մոռանում է՝ նա դատապաշտպան չէ, նա իրավապաշտպան է: Սակայն, ինչպես տեսնում ենք, նա շատ յուրովի է ընկալում իր առաքելությունը՝ պաշտպանում է ոչ թե իրավունքը, այլ իրավունքները, ճիշտ է քրեական հանցագործի: Իսկ եվրոպացի պատգամավորները, կուրացած լինելով հիմնադրամի բառախաղով, նույնպես դառնում են հանցագործության մեղսակիցներ և թույլ են տալիս հանցագործին խուսափել պատասխանատվությունից:

Աբլյազովն ամեն ինչ գրագետ է անում՝ կառուցելով կեղծ կոնստրուկցիաներ, պարբերաբար ձեռնունայն է թողնում եվրոպական հանրությանը: Նրա միակ թուլությունն այն է, որ նա ոչ պատշաճ ազգանուններով գործընկերների է ընտրում: Ղազախստանում դա Կոզլովն էր, նրա կուսակցության ղեկավարը, Լեհաստանում Կոզլովսկայան է: Հավանաբար, նա յուրահատուկ հակվածություն ունի նման մարդկանց հանդեպ, որոնց նա ցինիկաբար օգտագործում է, իսկ հետո քավության նոխազ դարձնում:

Օլիգարխը ծառայության է վերցնում մարդկանց, որոնք աչքի չեն ընկնում բարձր բարոյական հատկանիշներով: Օրինակ, հիմնադրամի նախկին ղեկավար Շերստյուկը քրեական պատասխանատվության է ենթարկվել լվովցի մի գործարարի սպանությունը կազմակերպելու փորձի համար:

«Շոկային Ասիայում» ընդունված քաղաքական խաղերին իրազեկ լինելով, անցնելով կիսաքրեական բիզնեսի ու պաշտոնյաների «դպրոցը», Աբլյազովը գտավ եվրոպական ժողովրդավարության «աքիլեսյան գարշապարը»: Այսպես կոչված երիտասարդ ժողովրդավարության երկրներում նա կարող է ցանկացած հանցագործություն կատարել ու խուսափել պատասխանատվությունից: Դրա համար հարկավոր է միայն քողարկիչ գործողություն կատարել, ժողովրդավարացման աննշան քայլեր և բարձրագոչ հայտարարություններ անել գործող իշխանությունների դեմ: Եվ իհարկե, այստեղ բարձրաձայնող է հարկավոր: Մարդը սովորել է խաղալ դաշնային մտածողության թերությունների վրա և կամացուկ ծիծաղում է Եվրոպայի վրա, որը, պարզվում է, այդքան հեշտ է կառավարվում:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը

Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---