Միմիկան և ժեստերըՇփում առանց բառերի Բառերն արտահայտում են շփվելիս իրար փոխանցվող տեղեկատվության միայն 30 տոկոսը: Մնացածը` ոչ վերբալ ազդանշաններն են` մարմնի դիրքից մինչև ժեստեր և աչքերի արտահայտություն: Ոչ վերբալ շփումը կատարվում է առանց բառերի միջոցով շփվելու: Այն կարող է ուղեկցվել և լրացնել վերբալ շփումը, իսկ կարող է լինել որպես զրուցակցին տեղեկատվության փոխանցման առանձին ձև: 19 մարտի 2016 PanARMENIAN.Net - Մարդու միմիկան և ժեստերն բացահայտում են նրա իրական տրամադրությունն ու ամենախորքային, նույնիսկ ինքն իրենից թաքցվող մտքերը: Ներքուստ մարդը հասկանում է ոչ վերբալ ուղերձները, սակայն, հասկանալու համար մարդկային արձագանքի նրբություններն անհրաժեշտ է մարդու հոգեբանության ավելի խորը իմացություն և փորձ: Հոգեբանական վիճակի «ընթերցումը» կոչվում է կալիբրովկա: Եվ այսպես, սկսենք. Գլխի դիրքը Բարձր պահած գլուխը վկայում է, որ մարդը վստահ է իր ուժերին, պատրաստ է շփվել ու բաց է շրջակա միջավայրի համար: Ընդգծված բարձր պահած գլուխը վկայում է մեծամտության և ինքնահավանության մասին: Դեպի հետ գցած գլուխը մարտահրավեր է շրջապատի մարդկանց, ակտիվ գործողությունների պատրաստակամություն: Կողքի թեքած գլուխը փոխզիջման գնալու պատրաստակամության մասին է վկայում, առաջնորդի դիրքից հրաժարվելու, ենթարկվելու համաձայնություն է: Կախ գլուխը թուլության, կամազրկության նշան է: Դեմքի և աչքերի միմիկան Լայն բացված աչքերը համապատասխանում են կենսախինդ բնավորությանը, լավ ընկալունակությանը: Կիսաբաց աչքերը վկայում են կամ գերհոգնածության մասին, կամ իներտության, անտարբերության, պասիվության նշան են: Կկոցած հայացքը կամ սևեռուն ուշադրության, կամ խորամանկության, խարդավանքի, չար մտադրությունների նշան է: Զրուցակցին ուղղված ուղիղ հայացքը ցույց է տալիս մարդու հետաքրքրվածությունը, վստահությունը, բաց լինելը, համագործակցելու պատրաստակամությունը: Հայացքը կողքից, աչքի «պոչով» վկայում է հոռետեսական տրամադրության, անվստահության, կասկածների մասին: Կախ գլխով ներքևից հառած հայացքը որոշակի ագրեսիայի վկայություն է, որը կարող է գործի դրվել: Հայացքը ներքևից կորացած մեջքի դեպքում հնազանդության, ծառայություն մատուցելու պատրաստակամության նշան է: Վերևից ներքև ուղղված հայացքը ժեստերի հոգեբանության մեջ միշտ գերազանցության և մեծամտության վկայություն է, որը զրուցակցի հանդեպ քամահրանքի դրսևորում է: Եթե զրուցակցի միմիկայի մեջ դուք տեսնում եք խուսափող հայացք, ապա, հավանաբար, դա անվստահության, ամաչկոտության կամ մեղքի զգացողության արտահայտություն է, կարող է նաև շփումից խուսափելու մասին վկայել: Դեպի ներքև ուղղված բերանի անկյունները միմիկայում կյանքի հանդեպ բացասական վերաբերմունքի, հոռետեսության նշան են: Դեպի վեր ուղղված բերանի անկյունները դրական, կենսախինդ ու ուրախ բնավորության խորհրդանիշ են: Ժեստերի լեզու. ձեռքեր Ժեստերի հոգեբանության մեջ մեծ տեղ է տրվում ձեռքերին: Դա կապված է նրա հետ, որ ձեռքերի շարժումներով մարդը բազում զգացմունքներ ու էմոցիաներ է փոխանցում, որոնք չի կարողանում փոխանցել բառերի միջոցով: Դեպի վեր բացված ձեռքի ափը բացատրելու, համոզելու խորհուրդ ունի: Մարմնի երկայնքով կախ ձեռքերը վկայում են պասիվության, կամքի բացակայության մասին Մեջքի հետևում դրված ձեռքերը գործողությունների անպատրաստ լինելու, վախկոտության, ամաչկոտության, կասկածների մասին են վկայում: Ձեռքերը գրպանում պահելը ինչ-որ բան թաքցնելու փորձ է, անվստահության դրսևորում: Բռունցքված ձեռքը վկայում է ուշադրության կենտրոնացման, ինքնահաստատման մասին: Ձեռքերը շփելը դրական զգացմունքների և բավարարվածության նշան է: Ձեռքերով աչքերը կամ դեմքը փակելու ցանկությունը ինչ-որ բան թաքցնելու, խոսակցությունից խուսափելու փորձ է: Ժեստերի լեզու. ուսեր Վեր քաշած ուսերն ու կորացած մեջքը ժեստերի լեզվով նշանակում են վճռականության պակաս, անօգնական վիճակ, նյարդայնացում: Գոյություն ունեն նաև այլ օրինակներ, որոնք դասվում են անվստահության ժեստերին, որոնք մարդն ակամայից ցույց է տալիս, եթե կասկածում է որոշման ընդունման, ընտրություն կատարելու դեպքում, եթե նրան ինչ-որ բան մտահոգում է կամ տագնապի առիթ տալիս: Դեպի առաջ թեքված ուսերը թուլության և ճնշվածության նշան են, անլիարժեքության բարդույթի վկայություն: Ուսերի ազատ շարժումները ներքին վստահության, ներքին ազատության մասին են խոսում: Դեպի հետ ուղղված ուսերը ժեստերի և միմիկայի հոգեբանության մեջ մեկնաբանվում են որպես գործելու ձգտում: Դուրս ցցված կրծքավանդակը գերազանցված ինքնագնահատականի, կենսական ակտիվության վկայություն է: Ներս ընկած կրծքավանդակը ինքնամփոփ մարդու և ճնշվածության նշան է: Քայլվածքը Ըստ հոգեբանների տվյալների, մարդու բնավորությունն ու նրա անձնային որակները արտահայտվում են մարդու կեցվածքի, քայլվածքի և նրա նախընտրած դիրքում: Դիտարկենք այդ պահերն ավելի մանրամասն: Թևերը թափահարելով արագ քայլվածքը համապատասխանում է այնպիսի որակներին, ինչպիսիք են նպատակասլացությունը, վստահությունը, ակտիվությունը: Քայլվածքը, երբ ձեռքերը գրպաններում են, իսկ «ոտքերը քարշ են գալիս», վկայում է ինքնամփոփ բնավորության և ճնշված հոգեվիճակի մասին: Մեծ քայլերը պարզ նպատակի, ձեռներեցության, էներգիայով լեցուն լինելու վկայություն են: Փոքր քայլերը զսպվածության, զգուշավորության, հաշվենկատության վկայություն են: Ազդրերի արտահայտված շարժումներով ռիթմիկ քայլվածքն ինքնավստահ և ինքնահավան մարդուն է հատուկ: Ոտքերը քարշ տալով քայլող մարդու մոտ հոգեբանները նշում են թուլություն, ծուլության, դանդաղկոտություն: «Գործնական» քայլվածքը ինքնաբավ և դրական մարդու հակտանիշ է: PanARMENIAN.Net / Tsets Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |