Հայ-թուրքական գագաթնաժողով ՊրահայումԱնցյալում են «զգուշավոր լավատեսությունը», «պատուհանը», «ոսկե հնարավորությունը» եւ նման այլ արտահայտությունները, որոնք կոչված էին քողարկելու այն, ինչ վաղուց արդեն ակնհայտ է` ԼՂՀ-ն չի վերադառնա Ադրբեջանի կազմ եւ Բաքուն ստիպված է լինելու հաշտվել դրա հետ: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը Պրահայում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում բեկում չի մտցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Ի դեպ, այդ մասին կարելի է եւ չխոսել, ամեն ինչ այդպես էլ պարզ է, եթե չլիներ մեկ հանգամանք, այն է` Լեռնային Ղարաբաղի հարցի բացակայությունը հայ-թուրքական «ճանապարհային քարտեզում», որը ոչ ոք չի տեսել եւ որն ուղղակի գոյություն չունի: 6 մայիսի 2009 PanARMENIAN.Net - Գագաթնաժողովի նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները Հիլարի Քլինթոնի հրավերով մեկնեցին Վաշինգտոն: Հավանաբար, բանակցությունները Պետքարտուղարությունում անցել են այնպես, ինչպես ակնկալվում էր` նվազագույն տեղեկություններ եւ վերլուծաբանների տարբեր «եզրակացություններ», որոնք միշտ նույնն են` առաջիկայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ճեղքում չի կանխատեսվում, նույնիսկ եթե կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները: Անցյալում են «զգուշավոր լավատեսությունը», «պատուհանը», «ոսկե հնարավորությունը» եւ նման այլ արտահայտություններն, որոնք կոչված էին քողարկելու այն, ինչ վաղուց արդեն ակնհայտ է` ԼՂՀ-ն չի վերադառանա Ադրբեջանի կազմ եւ Բաքուն ստիպված է լինելու հաշտվել դրա հետ: ճիշտ է, դառը դեղահաբը պետք է մի փոքր քաղցրացնել` օրինակ, քարտ-բլանշ տալ տարբեր էներգետիկ նախագծերին, որոնց մասնակցում է Ադրբեջանը, իսկ ավելի ստույգ, Ալիեւների տոհմը: Ինչպես միշտ, պետք է արտահայտվեին նաեւ ԵԱՀԿ Մսինկի խմբի համանախագահները: Ըստ ֆրնասիացի համանախագահ Բերնար Ֆասիեի, միջնորդներն «անհամբեր սպասում են հետագա առաջընթացի: «Համանախագահները 2 տարի առաջ, 2007-ի ավարտին, ներկայացրել են կողմերին հիմնարար սկզբունքների վերջնական տարբերակը, եւ մենք հուսով ենք, որ նախագահները կկարողանան առաջընթացի հասնել այդ սկզբունքներին հավանություն տալու հարցում»: «Պրահայի հանդիպումն արդեն չորրորդն է նախագահների միջեւ Պետերբուրգում մեկ տարի առաջ տեղի ունեցած հանդիպումից հետո, որը շատ կառուցողական էր: Կառուցողական էր նաեւ մոսկովյան հանդիպումը, որտեղ ստորագրվեց Մոսկովյան հռչակագիրը, որտեղ նախագահները համաձայնվեցին, որ չափազանց կարեւոր է, որ կարգավորումը լինի քաղաքական միջազգային բոլոր նորմերի ու սկզբունքների հիման վրա: Մենք հուսով ենք, որ չորրորդն առավել կառուցողական կլինի»,-ասել է Ֆասիեն: Սակայն Պրահայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Բնական է, որ Թուրքիայում նախարարների կաբինետի փոփոխության լույսի ներքո, երկրի արտաքին քաղաքակնության մեջ նախանշվել են որոշ փոփոխություններ, որոնց մասին էլ կասվի հանդիպման ժամանակ: Կարելի է ենթադրել, որ Պրահայի հանդիպումից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններն առավել ինտենսիվ կդառնան, հատկապես, եթե հաշվի առնենք, որ դրանում շահագրգռված է ԱՄՆ-ն: Ռուսաստանն այս հարցում դեռեւս բավականին պասիվ է իրեն պահում, գուցե միայն արտաքնապես` չգիտես ինչու համարելով, որ առանց նրա ոչ Հայաստանը, ոչ Թուրքիան չեն կարող ոչինչ որոշել: Սակայն դա, ըստ իս, Կովկասում Ռուսաստանի քաղաքականության մոլորություններից մեկն է: Էրդողանի այցը Մոսկվա լոկ մանրամասների ճշգրտում է, որոնք քննարկվել են Անկարայում Բարաք Օբամայի հետ հանդիպմանը: Իսկ այն, որ Թուրքիայի վարչապետը մեկնում է Բաքու, ապա դա այդպես էլ պետք է լիներ: Եվ եթե ոմանք լրջորեն կարծում են, թե Թուրքիան չի «հանձնի» Ադրբեջանն, ապա նրանք սխալվում են: Ամեն ինչ արդեն որոշված է եւ տեղեկատվության արտահոսքը «ճանապարհային քարտեզի» մասին պայմանավորվածությունների, շրջանները վերադարձնելու եւ նման այլմ անհեթեթությունների մասին զուտ ուշադրությունը շեղելու դեր է կատարում: Բոլոր այս պայմանավորվածություններում Հայաստանի համար մեկ վտանգ կա, ընդ որում հսկայական, որը գերակշռում է մնացած ամեն ինչը` Երեւանին ցանկանում են ստիպել վավերացնել Կարսի պայմանագիրը: Բայց դրան գնալ Հայաստանը չի կարող, եթե մտադիր չէ ինքնասպան լինել: Մնացած ամեն ինչ այս հարցի արտադրյալն է: Կարինե Տեր-Սահակյան Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին |