Հայաստանը գտնվում է միջազգային նախագծերի ճնշման տակ

Հայաստանն, ի տարբերություն հարեւանների, կայուն է եւ կանխատեսելի, իսկ դա մեր անհանգիստ տարածաշրջանում երբեմն ավելի բարձր է գնահատվում, ածխաջրածնային պաշարները

Միայն վերջին ամսում Երեւան են այցելել Խորվաթիայի, Սիրիայի, եւ Վրաստանի նախագահները, գալիք ամսում սպասվում են Կիպրոսի եւ Սերբիայի նախագահները այցելությունները: Եթե նույնիսկ ուշադրություն դարձնել ԱԳՆ ղեկավարի այցերին Եվրոպա, ապա հասկանալի է դառնում, որ Արեւմուտքը բոլոր ջանքերը գործադրում է նրա համար, որպեսզի Հայաստանին հեռու պահի ռուսական ազդեցությունից, կամ, եթե մինչեւ վերջ դա չհաջողվի, այդ ազդեցությունը հանգեցնել մինիմումի: Դեռեւս գործադրվում են «մեղմ» ճնշման մեխանիզմները եւ ազդակները:
PanARMENIAN.Net - Բնական է, որ որքան թույլ է երկիրը, այնքան հեշտ է նրան ճնշելը, իսկ Հայաստանը, ցավոք սրտի, դեռ չի կարող հավակնել Հարավային Կովկասում ուժեղ պետության դերի: Չնայած ի տարբերություն հարեւանների, նա կայուն է եւ կանխատեսելի, իսկ դա մեր անհանգիստ տարածաշրջանում երբեմն ավելի բարձր է գնահատվում, քան ածխաջրածնային պաշարները: Պատահական չէ, որ Nabucco-ի մասին խոսակցություններն Իրանի դեպքերից հետո կամաց-կամաց մարում են, ինչը որ պատահեց նաեւ South Stream նախագծի հետ: Քանի դեռ տարածաշրջանում չի հաստատվել հարաբերական կայունություն, ոչ ոք չի խոսի ինչ-որ նախագծերի մասին: Եվ այստեղ, որքան էլ տարօրինակ հնչի, առաջին պլան է մղվում Հայաստանը, որը կարող է գործով եւ ոչ թե խոսքով կամուրջ դառնալ Արեւմուտքի եւ Իրանի, եւ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ: Վրաստանը չի կարող այդ դերը խաղալ անկանխատեսելիության պատճառով եւ, մեղմ ասած, Թբիլիսիի արտաքին եւ ներքին քաղաքականության անորոշությունը դրա համար բոլոր հիմքերը տալիս է:

Այդ դերի համար հարմար չի նաեւ Ադրբեջանը. նա դեռ կարող է պայմաններ առաջադրել էներգետիկ ոլորտում եւ Թուրքիայի եւ Իսրայելի հետ նույն հանգույցում է գտնվում: Շիմոն Պերեսի այցը դրա վառ ապացույցն է: Շատ հավանական է, որ Պերեսը Բաքու է ժամանում Թուրքիայի հետ որոշ չափով խախտված հարաբերությունները վերականգնելու համար «Ձուլած արճիճ» գործողությունից հետո:

Մնում է Հայաստանը, որի համար հաղորդակցությունների բացումը կարող է իրական առաջխաղացում լինել: Ամբողջ հարցը նրանում է, թե պատրաստ է Երեւանն այդպիսի գին վճարել: Խաղաքարտերին Ղարաբաղյան հարցի լուծումն է Արդբեջանի համար հնարավորինս փոքր կորուստներով, հայ-թուրքական սահմանը, եւ հնարավոր է, «Վերին Լարս» ՀԱԿ-ը բացելու պայմանով:

Պատահական չէ նաեւ, որ հենց այս շաբաթ Երեւանում կայացավ «Հայաստանը հաղորդակցությունների խաչմերուկում» միջազգային համաժողովը, որը կազմակերպել էր ռուսական «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի» կողմից: Համաժողովի մասնակիցների կարծիքով, Հայաստանը հավասարակշռված քաղաքականության շնորհիվ բավական հաջող մասնակցություն է ցուցաբերում ԱՊՀ երկրների հետ ռազմաքաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար համագործակցության հարցում: Այդ առումով կարեւոր է բարձրացնել Հայաստանի մասնակցությունը գործող եւ ծրագրվող միջազգային նախագծերին տրանսպորտային, էներգետիկ եւ այլ ռազմավարական միջանցքների շրջանակներում: Ընդ որում, ինչպես գտնում են համաժողովի մասնակիցները, անթույլատրելի է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շահարկումը:

Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի (ACNIS) տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանի խոսքով, Հայաստանը տարածաշրջանի առանցքային երկիրն է: «ԱՄՆ, Եվրոպան եւ Ռուսաստանը ցանկանում են Հայաստանին թույլ, բայց կայուն տեսնել: Մինչդեռ հիմա Հայաստանը կարող է դառնալ եւ' թույլ, եւ' անկայուն: Մենք լուրջ ռազմավարական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, բայց անհրաժեշտ է, որպեսզի այդ հարաբերությունները հավասարակշռված լինեն, այլ ոչ թե վասալական: Ռուսաստանը միշտ եղել եւ շարունակելու է ավելի մոտ լինել Հայաստանին, քան ԱՄՆ-ին կամ Եվրոպային, սակայն նա նույնպես պետք է հավասարակշռի իր դիրքորոշումը Հայաստանի հանդեպ»,- ասել է Գիրագոսյանը:

Այն, որ Հայաստանն այժմ ուժեղացված կերպով «սիրահետում են», երեւում է անզեն աչքով: Դա, այսպես ասած, մեղրն է: Իսկ այ մտրակի դերում ադրբեջանա-թուրքական սպառնալիքն է կամ իրանական սցենարը կրկնելու փորձը, որն այս անգամ Երեւանում ավելի լավ կաշխատի, քան 2008թ. մարտի 1-ին:

Հունիսի 26-ին Կորֆու կղզում բացվում է ԵԱՀԿ ԱԳՆԽ ոչ պաշտոնական գագաթաժողովը, որի ժամանակ կարող են որոշ հարցեր լուծվել: Իսկ քանի որ գագաթաժողովը նվիրված է անվտանգության խնդիրների, ապա Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը զանազան ձեւաչափերում ավելի քան ենթադրելի է: Գագաթաժողովից հետո արդեն պետք չէ ինչ-որ եզրակացություններ անել տարածաշրջանում փոփոխությունների վերաբերյալ, որոնք, ամենայն հավանականությամբ, կամրագրվեն արդեն ԵԱՀԿ 2009թ. ձմեռային տարեկան գագաթաժողովին: Ճիշտ է, կարող է եւ նախկինի պես ստացվել. այստեղ արդեն ամեն կախված է Իրանում դեպքերի զարգացումից...

Կարինե Տեր-Սահակյան
Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---