Թուրքիայի ղեկավարությունը գրեթե ամեն ինչ անում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը վերընթաց զարգացում ունենա

Եթե Ղազախստանն, Իրանը, Ռուսաստանը, Թուրքմենստանն ու Ադրբեջանը վերջապես պայմանավորվեն Կասպից ծովի բաժանման մասին, Ալիեւը կկորցնի իր վերջին հաղթաթուղթը

Թուրքական դիվանագիտությունը, որը հաջողությամբ խուսանավում էր Արեւմուտքի եւ Արեւելի միջեւ վերջին 70 տարում, ոչ այնքան շահեկան իրավիճակում հայտնվեց, երբ շանտաժն ու “սիրախաղն” արդեն չեն օգնում: Եվ բանը նույնիսկ այն չէ, որ նա շարունակում է Հայոց ցեղասպանության մերժման արատավոր քաղաքականությոնը եւ սպառնում է արեւմտյան քաղաքակրթությանը: Թուրքիան, ինչպես պարզ է դառնում, տեղի տալով Հեյդար Ալիեւի խոստումներին, որը հռչակեց “Մեկ` ազգ, մեկ` պետություն” կարգախոսը, իր ուժերից վեր մի բեռ վերցրեց իր վրա` պաշտպանելով Ադրբեջանի շահերն այնտեղ, որտեղ դա ի սկզբանե պարտության է դատապարտված:

PanARMENIAN.Net - Այն, որ միջուկային անվտանգության գլոբալ գագաթաժողովին չեն հրավիրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, բավականին ցայտուն երեւույթ է, ինչ էլ այդ առնչությամբ ասեն Բաքվում: Միանգամայն հասկանալի է, որ ոչ Թուրքիան, ոչ Հայաստանը, ոչ առավել ևս Վրաստանը միջուկային տերություններ չեն, սակայն հրավեր են ստացել ԱՄՆ նախագահից: Իսկ Ադրբեջանն իր ածխաջրածնային հումքի գովազդված պաշարներով ձեռնունայն մնաց: Դե իսկ Nabucco նախագիծն ակնհայտորեն չի իրագործվի: Իսկ եթե նույնիսկ կյանքի կոչվի, ապա ոչ այն տեսքով, ինչպես երազում է Ալիևը, այլ, այնպես, ինչպես դա հարկավոր է ԱՄՆ-ին ու Եվրոպային: Թուրքիան այս առումով առավել իրատեսորեն է նայում այն ամենին, ինչ կատարվում է տարածրջանում եւ բացահայտ ասում է, որ կարող է եւ չմասնակցել նախագծին, առավել եւս, որ միջոցներ դեռեւս չկան: Կարելի է նախապես ասել, թե Օբաման ինչ կառաջարկի Էրդողաին ու Սարգսյանին արձանագրությունների վավերացման դիմաց: ԱՄՆ նախագահն, ըստ իս, հաշվի չի առել մեկ նրբություն` Թուրքան նահանջելու տեղ ունի, Հայաստանը` ոչ: Էրդողանը կարող է հրաժարվել Ադրբեջանի աջակցությունից ղարաբաղյան հակամարտության հարցում, իսկ Հայաստանի նախագահը չի կարող հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, քանի որ այդ գործընթացը նրա ձեռքերում չէ: Ստպիել Հայաստանին հրաժարվել Սփյուռքից եւս չի ստացվի, էլ չասած Ղարաբաղի մասին: Սակայն եթե Թուրքիայի վարչապետը համաձայնվի հեռու մնալ ղարաբաղյան հակամարտությունից, իսկ ամեն ինչ դրան է հանգում, անկախ ադրբեջանական ԶԼՄ-ների հնչերանգներից, ապա Հայաստանի նախագահն առավելություն կստանա:

Բաքուն պահպանել է համաշխարհային հանրության ուշադրությունն իր հանդեպ վերականգնելու մի փոքր շանս, սակայն այն բավական վտանգավոր է Ալիևների կլանի համար: Դրա համար հարկավոր է “ընդամենը” սպառնալիքից գործի անցնել եւ փորձել պատերազմ սկսել: Թե ինչ կհաջորդի դրան, դժվար չէ կռահելը` Թուրքիան ու Իրանը միանգամից կազատվեն նման հարևանից, գերտերությունները կհետևեն, թե ինչպես է “քաջարի ադրբեջանական բանակը” կորուստներ կրում եւ կմիջամտեն միայն այնդեպքում, եթե համարեն, որ պատերազմի շարունակությունը դեմ է իրենց շահերին: Մի խոսքով, կկրկնվի 1993-94թթ. իրավիճակը, երբ ղարաբաղյան բանակի առաջխաղացումը կասեցվեց, քանի որ “տեղին չէր”: Սակայն իրականում բանը ոչ թե պատերազմն է, այլ այն վերսկսելու փորձը: Բաքվի համար դոմոկլյան սրի պես կախված է նաեւ Կասպից ծովի կարգավիճակի հարցը: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այն նավթը, որը Ալիևների կլանը ներկայացնում է որպես իրենցը, իրականում արդյունահանվում է թուրքմենական ու իրանական հատվածներից: Եվ եթե Ղազախստանն, Իրանը, Ռուսաստանը, Թուրքմենստանն ու Ադրբեջանը վերջապես պայմանավորվեն Կասպից ծովի բաժանման մասին, Ալիեւի ձեռքից դուրս կպրծնի նրա վերջին հաղթաթուղթը:

Իսկ առայժմ Էրդողանը հերթական անգամ հավաստիացնում է “եղբայրներն”, որ չի լքի նրանց վտանգի պահին: Դավութօղլուն մտադիր է հանդիպել հայկական Սփյուռքի հետ, իսկ Հայաստանի նախագահը մտադիր է հանդիպել Օբամայի հետ: Ամեն մեկը զբաղվում է իր գործով: Եվ արդեն բոլորովին կարեւոր չէ կարտասանի Օբաման ցեղասպանություն բառը, թե ոչ` դրանից ոչինչ չի փոխվի, քանի որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունն արեց ամեն ինչ, որպեսզի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը վերընթաց զարգացում ունենա: Եվ դա կարելի է վերագրել թուրքական դիվանագիտության ակտիվին, որը խորամանկ լինելով աղվեսի պես, երկու թաթով ընկավ թակարդը:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---