Հունիսի 12-ին Թուրքիան կարող է առաջին քայլը կատարել դեպի նախագահի ընտրությունները

Որոշ վերլուծաբանների կարծիքներն այն մասին, որ խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում

Արձանագրությունների հետ կապված գործընթացը կշարժվի մետյալ կետից, չի արտացոլում իրականությունը, բանակցությունները կարող են կրկին սկսվել, սակայն դա լինելու է այլ գործընթաց և այն հիմնվելու է բոլորովին այլ պայմանավորվածությունների վրա:

PanARMENIAN.Net - Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին մնացել է մի քանի օր, բայց արդեն պարզ է դառնում, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է չկասկածել իշխող Արդարություն և զարգացում կուսակցության հաղթանակի մեջ: Կանխատեսումների համաձայն իշխող կուսակցությունը կարող է հավաքել ընտրողների ձայների 48 տոկոսը:

Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը գլխավորում է «հին թուրքական կուսակցության նոր դեմք» Քեմալ Քիլիչդարօղլուն, որին անվանում են «երկրորդ Քեմալ» (Աթաթուրքից հետո): Կուսակցության նախկին առաջնորդ Դենիզ Բայկալի հետ կապված սկանդալներից հետո ԺՀԿ-ն նվաճել է աշխարհիկ պետության կողմնակիցների մեծ թիվ և կարող է ձայների 20-30 տոկոսի հույս ունենալ, ինչը ներկա թուրքական չափանիշներով բավական լավ արդյունք է: Բնական է, ընդդիմության գլխավոր նպատակն է խոչընդոտել ԱԶԿ-ին խորհրդարանում բացարձակ մեծամասնությունը չնվաճելու համար: Պետք է նշել, որ Քիլիչդարօղլուն, չնայած իր ծագմանը, (նրան վերագրում են հայ մայր), ինչը Թուրքիայում գրեթե հավասարազոր է քաղաքական մահվան կուսակցության առաջնորդի համար, նույնպես ձեռք է բերել որոշակի խարիզմա:

Ծայրահեղ աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցությանը Դևլեթ Բախչելիի գլխավորությամբ աջակցում է ընտրողների 10 տոկոսը: Նախընտրական քարոզարշավի ընթացքում այս կուսակցությունը, որը պայքարում է քրդերի անջատողականության դեմ, աչքի է ընկել նրանով, որ փորձել է ցույց անցկացնել Դիարբեքիր քաղաքում, որտեղ մեծամասամբ բնակվում են քրդեր, և իրադրությունն առանց այդ էլ լարված է: Բախչելին հայտնի է նաև Անիի Մայր տաճարում իր սկանդալային նամազով, նա հայ-թուրքական Արձանագրությունները հետ կանչելու ջատագով է: Թեև այս հարցում բոլոր թուրք քաղաքական գործիչները միաձայն են: Որոշ վերլուծաբանների կարծիքներն այն մասին, որ խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում Արձանագրությունների հետ կապված գործընթացը կշարժվի մետյալ կետից, չի արտացոլում իրականությունը, բանակցությունները կարող են կրկին սկսվել, սակայն դա լինելու է այլ գործընթաց և այն հիմնվելու է բոլորովին այլ պայմանավորվածությունների վրա: Քրդամետ Խաղաղություն և ժողովրդավարությունը կուսակցությունը պատրաստվում է տեղեր ստանալ խորհրդարանում` առաջադրելով մի քանի թեկնածություններ, սակայն այդ մի քանի թեկնածուն չեն կարող ազդել իրերի իրական դասավորության վրա: Դիարբեքիրում վերջին ցույցի ժամանակ քուրդ թեկնածուները հայտարարել են, որ պայքարելու են Թուրքիայի կազմում ինքնավարության համար, սակայն նրանց ցանկությանը դեմ են ԱԶԿ-ը և ԺՀԿ-ն, որոնք թույլ չեն տա Թուրքիայի փլուզումը: Իսկ դա անխուսափելի է, եթե քրդերը սկսեն պայքարը, որն այս անգամ ավելի լուրջ կլինի: Փաստորեն Թուրքիայի գլխավոր խնդիրը քրդերն են, այլ ոչ թե հայերը, ԵՄ-ն կամ Ղարաբաղը, որը կօգնի նվաճել էթնիակ ադրբեջանցիների` Իգդիրի, Էրզրումի, Կարսի բնակիչների ձայները:

Եթե ԱԶԿ-ն հաղթի զգալի առավելությամբ, ապա Էրդողանը կփոխի Սահմանադրությունը, և 2012-ին կառաջադրի թեկնածությունը նախագահի պաշտնի համար: Հենց դա է նրա վերջնական նպատակը: Ներկա Սահամանադրությամբ նախագահին ընտրում է խորհրդարանը, և բոլորը հիշում են, թե ինչպես միայն երրորդ փորձից հետո ընտրվեց ներկա նախագահ Աբդուլլահ Գյուլը:

Միաժամանակ, Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Իսրայելի նկատմամբ շատ փոքր տեղաշարժ է նկատվել: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն խորհուրդ է տվել երկրորդ «Ազատության նավատորմի» կազմակերպիչներին հետաձգել մեկնումը Գազայի հատվածի ափեր, որը նախատեսվում է այս ամսվա վերջին: Սա առաջին անգամն է, երբ Դավութօղլուն առաջարկում է կազմակերպիչներին վերանայել իրենց պլանները, սակայն Երուսաղեմը Դավութօղլուի հայտարարությունները համարում է «թատերական»` նախատեսված նախընտրական քարոզարշավի համար:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---