Թուրք վարչապետը փորձում է սուլթանական գերարտոնությունները

Ամենայն հավանականությամբ, տարածաշրջանում ապագանում տեղի կունենան փոփոխություններ, որոնք կփոխեն ուժերի դասավորությունը

Վերջին շաբաթները Թուրքիայի նախանձելի համառությամբ ներողություն է պահանջում` սկզբից Իսրայելից, իսկ հիմա` Հայաստանից: Երկու դեպքերում էլ պահանջը ոչնչով հիմնավորված չէ, ավելին, այն անհեթեթ է, հատկապես Հայաստանին վերաբերվող հարցում: Սակայն ամեն ինչ հերթով: Թուրքիան արդեն մեկ տարի Իսրայելից պահանջում է ներողություններ և փոխհատուցում Mavi Marmara-ի դեպքերի հետ կապված: Նավը, որը փորձել էր թափանցել Գազայի հատված, անցնելով իսրայելական մաքսային հսկողությունը, հարձակման էր ենթարկվել իսրայելական հատուկ նշանակության ջոկատի կողմից: Արդյունքում սպանվել է Թուրքիայի 9 քաղաքացի: Ավելորդ չէ հիշել, որ Mavi Marmara-ի վրա գտնվել են պաղեսինյան գրոհայիններ և ենթադրվում է` նաև զենք: Երկրորդ նավն այս տարվա հունիսին այդպես էլ դուրս չեկավ ծով: Բայց վարչապետ Էրդողանը, որը լրջորեն իրեն սուլթանական գերարտոնություններ է վերագրել, պահանջում է ներողություն և փոխհատուցումներ` մոռանալով Օսմանյան կայսրության վախճանի մասին, որը թաթախված էր կոռուպցիայի, պարտքերի և արյան գետերի մեջ հանուն սեփական հավակնությունների բավարարաման:

PanARMENIAN.Net - Նույն բանը 21-րդ դարում փորձում է կատարել նոր Թուրքիան Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ: Իսրայելական «Առուց 7» կայքը հաղորդում է, որ թուրքական աղբյուրները հայտնել են վարչապետ Էրդողանի «գործողությունների պահեստային ծրագրի» առկայության մասին: Այն դեպքում, եթե Իսրայելից սպասվող ներողությունը չհնչի, պաշտոնական Անկարան պատրաստ է ավելի շատ իջեցնել մեր երկրի դիվանագիտական կարգավիճակը` հանձնելով Իսրայելում Թուրքիայի ներկայացուցչության դիվանագիտական լիազորություններն արդեն ոչ թե «կառավարության վստահելի անձին», այլ դեսպանատան երկրորդ քարտուղարին: Միջազգային դիվանագիտական շրջաններում դա համարվում է լուրջ արհամարհանքի նշան: «Իմ երկիրն Իսրայելից ներղություն է ակնկալում և չի պատրաստվում երկար սպասել»,- հայտարարել է Էրդողանը:

Ներողություն կխնդրի հրեական պետությունը, թե ոչ, Թուրքիայի համար միևնույն է, գլխավորը, որպեսզի չտուժի ռազմատեխնիկական համագործակցությունը: Էրդողանի հավակնություններն այս հարցում մեծ դեր են խաղում, բանակը, որը միշտ հանդես է եկել Իսրայելի հետ դաշինքի օգտին, գրեթե գլխատված է, և ուստի հիմա հրեական պետության համար գլխավորն է տեղի չտալ Անկարային: Հայաստանի հետ ամեն ինչ ավելի բարդ է: Բոլորովին անհասկանալի և անհաջող պահանջ ներողություն խնդրելու վերաբերյալ` ուղղված ինքնավար պետության նախագահին, որն ակնհայտորեն չի ավելացնելու Թուրքիայի հեղինակությունը տարածաշրջանում: Եթե խոսքը գնում է ներողության մասին, ապա Թուրքիան ինքը պետք է ներողություն խնդրի հայերից այն ողջ չարիքի համար, որը նա պատճառել է և պատճառում է 200 տարի շարունակ: Հասկանալի է, որ Էրդողանը բռնկվող մարդ է և շատ հայտարարություններ կատարում է պահի ազդեցության տակ: Բայց արդյոք իրականում դա այդպես է: Թուրքական կողմին, մասնավորապես, դուր չի եկել Հայաստանի նախագահի պատասխանը հայ աշակերտի այն հարցին, թե սպասում է արդյոք հայերին ապագա, որը կվերադարձնի նրանց Արևմտյան Հայաստանը Արարատի հետ միասին։ Այս հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Այդ ամբողջը կախված է քեզնից և քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որևէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, և այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել: Եթե դու և քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը: Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, և մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան: Ես դրանում չեմ կասկածում և ուզում եմ, որպեսզի դու էլ չկասկածես»: Թե ինչ են տեսել թուրքերը և ադրբեջանցիները ՀՀ նախագահի ելույթի տակ, նրանց գործն է: Իրականում, Անկարան, չնայած իր ժխտման քաղաքականությանը, հասկանում է, որ կգա օրը, երբ հարկ կլինի պատասխան տալ ուրիշի երկիրը զավթելու և բնակչությանը բնաջնջելու համար:

Միաժամանակ, Իսրայելը որոշել է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Հուլիսի 25-ին տեղի է ունեցել Իսրայելի ԱԳ փոխնախարար Դանի Այալոնի հեռախոսազրույցը ՀՀ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Արման Կիրակոսյանի հետ: Այալոնը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին բարեկամական վերաբերմունքի համար և նշել է այն պատմական ու մշակութային ընդհանրությունները, որ կապում են հայ և հրեա ժողովրդներին: Նա նաև նշել է, որ Իսրայելը կարևորում է դիվանագիտական հարաբերությունների ու համագործակցության զարգացումը Հայաստանի հետ: Իսրայելի ԱԳՆ փոխղեկավարը հավելել է նաև, որ հաճույքով կայցելի Երևան և հրավիրել է Արման Կիրակոսյանին Իսրայել: Բացի այդ, իսրայելցի դիվանագետը հավելել է, որ հրեա ժողովուրդը ցավակցում է «հայ ժողովրդի ողբերգությանը», հավանաբար, նկատի ունենալով Հայոց ցեղասպանությունը: Դանի Այալոնը նշել է նաև, որ Իսրայելն իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին, որոնք ուղղված են ղարաբաղյան կարգավորմանը: Սա հենց այն Այալոնն է, որը Քնեսեթում հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը չի ընդունվի: Ըստ երևույթին, տարածաշրջանում ապագայում տեղի կունենան փոփոխություններ, որոնք կփոխեն ուժերի դասավորությունը: Բայց ամեն ինչ կախված է նրանից, թե կկարողանա արդյոք Էրդողանը փոխել Թուրքիայի սահմանադրությունը և դառնալ նախագահ: Ոչ շուտ:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---