Անկախության 20 տարիները` պատմության մի ակնթարթ

Այսօրվա դրությամբ Հայաստանի համար ռուսամետ դիրքորոշումը գոյության պայմաններից մեկն է: Լավ է դա, թե վատ, խոսելու հարկ չկա, այդպես ստացվել է

Պատմության համար 20 տարին ժամանակի մի ակնթարթ է: Ժողովրդի համար, որը 600 տարի զրկված է եղել պետականությունից և անկախությունից, ժամանակի մեծ հատված է, որի ընթացքում կարելի է ամփոփել միջանկյալ արդյունքները, որոնք կարող են գոյության ակնառու օրինակ հանդիսանալ: 1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի բնակիչների մեծամասնությանը թվում էր, որ անկախության հռչակման հետ միասին կլուծվեն շատ խնդիրներ, այդ թվում` ղարաբաղյան հիմնահարցը: Այդ ժամանակ բոլորին թվում էր, որ համաշխարհային հանրությունը միայնակ չի թողնի հայ ժողովրդին ագրեսորների դեմ և կճանաչի ազգի ինքնորոշման իրավունքը:

PanARMENIAN.Net - Իրականությունը չափազանց դաժան էր, բայց, այնուամենայնիվ, հայ ժողովուրդը դիմակայեց: Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո Հայաստանը սկսեց կամաց-կամաց վերականգնվել: Սակայն կրկին, ինչպես եղել է դարեր շարունակ, Հարավային Կովկասի փոքր երկիրը դարձավ առաջատար գերտերությունների սևեռուն ուշադրության օբյեկտ: Ցավոք սրտի, Հայաստանը նրանց պետք է ընդամենը որպես տարածք, որտեղ բնակված ժողովուրդը խանգարում է հեռուն գնացող պլանների իրագործման մեջ: Բայց ինչ էլ որ լինի, ժողովուրդն առայժմ չի պատրաստվում իր երկիրը «տարածք» դարձնել: Սակայն, ցավոք սրտի, արտագաղթի աճող թիվը կարող է իրագործել գերտերությունների երազանքը: Երկիրը, որի 2/3-ը բնակվում է սփյուռքում, պետք է փորձի փոքրացնել այն, այլ ոչ թե ավելացնել: Առայժմ տեղի է ունենում հակառակը, և դրանում ոչ այնքան պետության մեղքն է, որքան հենց մեր: Հայերը, չգիտես ինչու, վստահ են, որ արարել և ստեղծագործել կարելի է միայն օտար երկրներում:Այդպես էին մտածում նաև 300 տարի առաջ, այդպես են մտածում նաև հիմա: Ճիշտ է նաև այն, որ արվեստի ոլորտում շնորհալի երիտասարդներին շատ դժվար է այստեղ առաջընթաց ապրել, սակայն անառարկելիորեն հայտարարել, որ Հայաստանում անհնար է ապրել, առնվազն տգեղ է:

Եթե խոսել անկախության քաղաքական ասպեկտների մասին, ապա առաջին հերթին նշենք, որ բացարձակ անկախ երկրներ աշխարհում չկան: Յուրաքանչյուր երկիր ունի իր շահերը, հանուն որոնց կարելի է ազդեցության տակ ընկնել և մտնել առավել ուժեղ պետության ուղեծրի մեջ: Այսօրվա դրությամբ Հայաստանի համար ռուսամետ դիրքորոշումը գոյության պայմաններից մեկն է: Լավ է դա, թե վատ, խոսելու հարկ չկա, այդպես ստացվել է: Եվ բանն այն չէ, որ Ռուսաստանն աշխարհագրական առումով ավելի մոտ է, քան ասենք ԵՄ-ն կամ ԱՄՆ-ը: Ուղղակի մենք Ռուսաստանի հետ հարաբերություններում միշտ ունենք չափի զգացում, թեև հայերի հիմնական մասը տրամադրված է այլ կերպ. աշխարհում ոչ ոք չի կարող երաշխավորել անկախ պետության ազատ զարգացում, բացի իրենից: Երբ ժողովուրդները դժգոհ են իրենց հայրենիքից, նրանք ուղղակի հոգեպես հիվանդ են: Խոսելով քաղաքացիական հասարակության կառուցվածքի մասին, որը հիմնված է ժողովրդավարության և նման բաների վրա, պետք է խոստովանել, որ Հարավային Կովկասի երկրներից յուրաքանչյուրը մեկնաբանում է յուրովի: Այն ժամանակ, երբ մենք մեզ չենք համեմատի մեզ Ադրբեջանի հետ, իսկապես առաջ կշարժվենք: Ներկա սերունդը, որը ծնվել է անկախ Հայաստանում, արդեն դժվարությամբ է պատկերացնում այլ կյանք, այլ երկիր, և, ինչ թաքցնենք, մտածում, թե ուր մեկնի: Բայց դրանք ժամանակավոր դժվարություններ են: Հավանաբար գլխավորն այն է, որ Հայաստանի համար այլ ուղի ուղղակի չկա: Եվ ձեռք բերված անկախությունը կարող է պահպանել միայն ուժեղ բանակը, քանզի նա, ով չի կերակրում սեփական բանակը, ստիպված է կերակրել ուրիշինը:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---