ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԲ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ XIV ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Կենտրոնական Բանկի նախագահի հրավերով հունիսի 1-ին Հայաստանի ԿԲ ղեկավար Տիգրան Սարգսյանը կմեկնի Սանքտ Պետերբուրգ «Բանկեր. կարգավորում եւ տնտեսություն» թեմայով XIV միջազգային բանկային կոնգրեսին մասնակցելու համար: Կազմակերպիչների նախաձեռնությամբ, Հայաստանի ԿԲ ղեկավարը հանդես կգա զեկույցով` նվիրված դրամավարկային քաղաքականությանը, արտարժույթի կարգավորման եւ բանկային վերահսկողության հարցերին: Կոնգրեսի մասնակիցները կքննարկեն Ռուսաստանի բանկային համակարգի զարգացման հեռանկարները մինչեւ 2008 թվականը, զարգացման ռազմավարությունը ներկա փուլում, ռուսական վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորման ակտուալ հարցեր, բանկերի եւ տնտեսության համագործակցությունը եւ այլն, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---