ՌԴ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ ԼԱՍՏԱՆԱՎԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԸ` ՀԱՅԱՍՏԱՆ ՆԱՎԹԱՄԹԵՐՔ ԱՌԱՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի տրանսպորտի նախարարությանը հանձնարարվել է ուսումնասիրել լաստանավային փոխադրումների օգտագործման հարցը` Հայաստանին ռուսական արտադրության նավթամթերքով ապահովելու համար, ինչպես նաեւ` Կովկաս-Փոթի ուղղության վրա երկաթուղա-լաստանավային փոխադրումների համար նոր լաստանավ հատկացնելու եւ լաստանավային փոխադրումները կանոնավոր հիմքերի վրա դնելու հեռանկարները: Այդպիսի տվյալներ են արտացոլվել ՌԴ տրանսպորտի նախարար, ՌԴ եւ Հայաստանի Հանրապետության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական մասի նախագահ Իգոր Լեւիտինի եւ Հայաստանի նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանի պաշտպանության նախարար, Միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման արձանագրության մեջ: Հանդիպման արդյունքում Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությանը հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել Կովկաս-Փոթի երկաթուղա-լաստանավային փոխադրումների համար առավել մեծ քանակությամբ հայկական բեռներ ապահովել` ներառյալ արտահանումը, ներկրումը եւ տարանցիկ փոխադրումները: Ինչպես հաղորդում է տրանսպորտի նախարարության մամլո ծառայությունը, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը եւ Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը նախատեսում են մեկամսյա ժամկետում ավարտել 1992թ. սեպտեմբերի 30-ի Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի փոփոխությունների մասին արձանագրության նախագծի համաձայնեցման քննարկումը եւ ստորագրության ներկայցնել ՄԿՀ յոթերորդ նիստում: Տվյալ գերատեսչությունները նաեւ պետք է երկամսյա ժամկետում համաձայնեցնեն ՌԴ-ից բնական գազի, նավթի, ներառյալ կայուն գազային կոնդենսանտի արտահանման ժամանակ ԱԱՀ գանձման մասում փոխադարձ առեւտրի դեպքում անուղղակի հարկերի գանձման սկզբունքների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին հարցը եւ ստորագրման ներկայացնեն Արձանագրությունը ՄԿՀ յոթերորդ նիստում, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---