ԻՆՏԵՐՆԵՏԻ ԳՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ29 հունիսի 2005 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Բջջային կապի գների նվազման հետ մեկտեղ ԱրմենՏելը իջեցրել է նաեւ ինտերնետ կապուղիների տրամադրման գները: Այդ մասին PanARMENIAN.Net ի .am խմբագրության թղթակցի հետ զրույցում հաղորդել է ԱրմենՏել ընկերության մամլո ծառայության ղեկավար Հասմիկ Չուտինյանը: Նրա խոսքերով, օպտիկամալոխային գծի 2Մբ հզորությամբ տրամադրված կապուղու գինը ԱՄՆ 21 հազար դոլարից կնվազի մինչեւ 16 հազար դսոլար` 24 տոկոսով: Ա.Չուտինյանը գտնում է, որ այդ նախաձեռնությունը կհանգեցնի Ինտերնետի գների իջեցմանը ցանցից օգտվողների համար: ԱրմենՏել ընկերության նոր գները ուժի մեջ կմտնեն 2005 թվականի հուլիսի 1-ից: Իր հերթին, Arminco պրովայդերական ընկերության տեխնիկական տնօրեն Գրիգորի Սաղյանը նշել է, որ ելնելով ԱրմենՏելի նոր սակագնից, Arminco-ն մտադիր է իջեցնել dail-up-ի եւ ռադիոմոդեմային կապի գները (շուրջ 25 տոկոսով): Սակայն նա նշել է, որ նույնիսկ «ԱրմենՏելի կողմից նման նվազեցման» դեպքում, գները, այնուամենայնիվ, բավարար չափով չեն իջեցվել: Ըստ Գ.Սաղյանի, Հայաստանը եւ հարեւան երկրները «ծածկող» պրովայդերների կապի արբանյակային կապուղու գները կազմում են 6-8 հազար ԱՄՆ դոլար: Այդ պատճառով Հայաստանում հաջողությամբ զարգանում է ստվերային շուկան, որտեղ անլեգալ պրովայդերները ցանցը հասանելի են դարձնում չափազանց «համեստ» գներով, տեղեկացրել է Գ.Սաղյանը: «Եթե ԱրմենՏել ընկերությունը իջեցնի տրամադրված օպտիկամալոխային կապուղու սակագինը մինչեւ 10 հազար դոլար, ապա այդ դեպքում ապօրինաբար գործողները ստիպված կլինեն դուրս գալ ստվերից»,-գտնում է նա` ավելացնելով, որ Հայաստանի Ինտերնետը հասանելի կլինի բոլորի համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |