ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻԱՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆԸ14 հուլիսի 2005 - 13:05 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը պատրաստ է մասնակցել Անդրկովկասյան երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման աշխատանքներին, ցուցաբերել տեխնիկական, սակայն ոչ ֆինանսական աջակցություն»,- հուլիսի 14-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Նրա խոսքերով` ֆինանսական մասը, իսկ դա շուրջ 150 մլն դոլար է, ընկնում է Ռուսաստանի եւ Վրաստանի վրա: «Այդ ճանապաարհի բացումը շահավետ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար: Այսօր Վրաստանը չունի Ռուսաստանի հետ երկաթուղային ելք, եւ որպես տարանցիկ օգտվում է Ադրբեջանի տարածքից, որի համար վճարում է հսկայական գումարներ: Աբխազիայի երկաթուղու բացման դեպքում պաշտոենական Երեւանը կհրաժարվի Ռուսաստանի հետ լաստանավային հաղորդակցությունից»,- հայտարարել է նախարարը` հույս հայտնելով, որ տվյալ հարցը դրականորեն կլուծվի: Ա.Մանուկյանը իրազեկել է նաեւ, որ հայկական կողմի` տեխնիկական աջակցության մասին առաջարկությունն առայժմ չի քննարկվել: «Մեր առաջարկությունը քննարկվելու է, երբ երկաթուղու աբխազական հատվածի բացման հարցը կներկայացվի օրակարգում»,- հայտարարել է Ա.Մանուկյանը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |