ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 6-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ԱՇՆԱՆԸ20 հուլիսի 2005 - 07:57 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Երեւանում տեղի է ունեցել Կասպից ծովի հարցերով ԻԻՀ հատուկ ներկայացուցիչ Մեհդի Սաֆարիի հանդիպումը Հայաստանի նախագահի ապարատի ղեկավար Արտաշես Թումանյանի հետ, որը նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի հայկական պատվիրակության նախագահն է: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցեր, այդ թվում եւ համատեղ ծրագրեր գազի, էլեկտրաէներգիայի ոլորտներում եւ իրկագործման փուլում գտնվող էլեկտրակայանի կառուցման գործում: Երկու կողմերը դրական են գնահատել համագործակցության ընթացքը, հանդես են եկել Իրանի եւ Հայաստանի կապերի հետագա զարգացման օգտին եւ հույս են հայտնել, որ հայ-իրանական տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 6-րդ հանդիպումը տեղի կունենա ընթացիկ տարվա աշնանը, ԻՀԻ նոր կառավարության ձեւավորումից հետո, հաղորդում է Իռնան: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Porsche 911 մոդելի առաջին հիբրիդային տարբերակի մշակումը հաջողությամբ ավարտվել է Համաշխարհային պրեմիերան՝ մայիսի 28-ին |