«ՍԻՆՈՊՍԻՍԸ» ԵՎ ԵՊՃԻ-Ն ԿԲԱՑԵՆ ԴԻՍՏԱՆՑԻՈՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԱՐԱՆ21 հուլիսի 2005 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա աշնանը Երեւանի Պետական Ճարտարագիտական համալսարանում հայտնի Synopsys ընկերության աջակցությամբ նախատեսվում է բացել միկրոէլեկտրոնիկայի դիստանցիոն ուսուցման դասարան: Այդ մասին «.am» PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել պոլիտեխնիկ ինստիտուտի խմբագիր Յուրի Սարգսյանը: Նրա խոսքերով, այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել գաղափարի շուրջ, սակայն արդեն բանակցություններ են տարվում նման լսարանի բացման համար անհրաժշետ ծախսերի հաշվարկման շուրջ: Նա նշել է, որ բոլոր ուսումնական նյութերը «բաց» կլինեն օգտագործման համար, ինչը թույւլ կտա ոչ միայն ուսանողներին, այլ նաեւ բոլոր ցակացողներին ուսումնասիրել դրանք: «Մեր բուհը արդեն մեծ փորձ ունի դիստանցիոն ուսուցման ասպարեզում: Նման օրինակներից մեկն է Cisco տարածաշրջանային ակադեմիան Գյումրիի իր մասնաճյուղով, որտեղ կրթության եւ ատեստավորման գործընթացները անցնում են դիստանցիոն կարգով»,-հաղորդել է բուհի ռեկտորը: Նշենք, որ սա ԵՊՃԻ եւ Synopsys ընկերության առաջին համագործակցությունը չէ: Ավելի վաղ ձեւավորվել է Միկրոէլեկտրոնիակյի եւ ավտոմատացված համակարգերի միջդեպարտամենտալ ամբիոնը: Synopsys կորպորացիան միկրոսխեմաների եւ միկրոէլեկտրոնային համակարգերի նախագծման եւ արտադրման համաշխարհայի առաջատարներից է: Նա իր ներկայացուցչություններն ունի աշխարհի 60 երկրներում: Իր կրթական ծրագիրը կորպորացիան վարում է 1986 թվականից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |