ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅ-ԼԱՏԻՇԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ30 սեպտեմբերի 2005 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Լիտվայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան կատարելիք պետական այցի ընթացքում, որը տեղի կունենա հոկտեմբերի 2-8, նրան կուղեկցի լատիշ գործարարների խումբը: Վայրա Վիկե-Ֆրեյբերգին կուղեկցի Լատվիայի էկոնոմիկայի նախարար Կրիշյանիս Կրինշը (Նոր ժամանակ կուսակցություն) եւ մի խումբ գործարարներ, ֆինանսական, սննդի, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցությունների, մետաղամշակման, շինարարության , փայտամշակման արդյունաբերության, կրթության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներից: Նոր գործարար շփումների ձեւավորման եւ համագործակցության ընդլայնման նպատակով հարավկովկասյան երկրների մայրաքաղաքներում` Երեւանում, Թբիլիսիում, Բաքվում տեղի կունենան մի շարք միջոցառումներ: Այդպես, հոկտեմբերի 3 եւ 4-ին տեղի կունենա Լատվիա-Ադրբեջան գործարար համաժողովը, որը կազմակերպում է ՆԶԼԳ-ն Ադրբեջանի տնտեսական զարգացման եւ արտաքին գործերի նախարարությունների հետ համատեղ, որի ժամանակ հանդես կգան Ադրբեջանի եւ Լատվիայի նախագահներ` Իլհամ Ալիեւը եւ Վայրա Վիկե-Ֆրեյբերգը: Իր հերթին նման Լատվիա-Վրաստան գործարար համաժողով տեղի կունենա Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու մասնակցությամբ հոկտեմբերի 5-ին, իսկ Լատվիա-Հայաստանը Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |