Իրանի նախագահի հայտարարությունը չի անդրադառնա հայ-իրանական ծրագրերի իրականացման վրա 9 նոյեմբերի 2005 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահի վերջերս արած հակաիսրայելական հայտարարությունը չի ազդի Հայաստանում իրականացվելիք ծրագրերի վրա, քանի որ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները տնտեսական բնույթ ունեն: Այդ մասին նոյեմբերի 8-ին հայտարարեց Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը` նշելով, որ հատկապես էներգետիկայի բնագավառում քաղաքական խնդիրներ գոյություն չունեն: Ա.Մովսիսյանը նոյեմբերի 11-17-ին հայկական պատվիրակության հետ կգտնվի Իրանում, որտեղ հանդիպում է ունենալու իր իրանցի նորանշանակ գործընկերոջ հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը բավականին կտրուկ էր արտահայտվել պաղեստինաիսրայելյան խնդրի վերաբերյալ: Նա հայտարարել էր, թե «Իսրայելը պետք է ջնջվի «երկրի երեսից»: Այս խոսքերը խիստ բացասական արձագանք ստացան ողջ աշխարհում:Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |