«Բիլայնը» հայտ է ներկայացրել «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերը ձեռք բերելու համար 7 հունիսի 2006 - 19:45 AMT PanARMENIAN.Net - «Վիմպելկոմ» ընկերության մամլո ծառայության ղեկավար Յուլիա Օստրոուխովան հաստատել է, որ ռուսաստանյան «Բիլայն» բջջային օպերատորը հայտ է ներկայացրել «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 90%-ի վաճառքի «մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար»: «Առաջարկի բոլոր մանրամասները գաղտնի են` կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Լրացուցիչ տեղեկություններ կհաղորդենք մրցույթի արդյունքների ամփոփումից հետո», - ասել է Յուլիա Օստրոուխովան, հայտնում է Մեդիամաքսը: AFX Europe գործակալությունը հայտնում է, որ OTE հունական ընկերությունը, որին պատկանում է «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսը, ստացել է «ԱրմենՏելի» բաժնետոմսերի գնելու 8 հայտ:«Բիլայնից» բացի, «ԱրմենՏելի» բաժնետոմսերը ձեռք բերելու ցանկություն է հայտնել նաեւ «Սիստեմա» ընկերությանը պատկանող ռուսաստանյան MTS բջջային օպերատորը, նաեւ «Ռոստելեկոմ» ընկերությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |