Հայկական ԱԷԿ-ն այսօր անջատվել է էներգահամակարգից, վթարային իրավիճակ չկա14 հուլիսի 2006 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Հայկական Ատոմային էլեկտրակայանը այսօր առավոտյան անջատվել է Հայաստանի էնրգահամակարգից, միջուկային եւ ճառագայթման անվտանգության նորմերից որեւէ շեղում չի գրանցվել: Այդ մասին հայտարարել է ՀՀ Ատոմային էներգետիկայի եւ ճառագայթման անվտանգության հսկողության պետական վարչության պետ Աշոտ Մարտիրոսյանը: Նա հաստատել է, որ իրոք այսօր Հայաստանի էներգահամակարգում մեծ վթար է տեղի ունեցել, ինչից հետո անջատվել է մի շարք սպառողների էլեկտրականությունը:«Դեռ պարզված չէ, ՀԱԷԿ-ը անջատվել է վթարի պատճառով, թե վթարը տեղի է ունեցել ցանցից ատոմակայանի անջատման հետեւանքով: Կատարվածի պատճառները դեռ մինչեւ վերջ ճշտված չեն, դրության ուսումնսիրությունը շարունակվում է»,- ասել է Ա. Մարտիրոսյանը: Նա ընդգծել է, որ վթարային իրավիճակ չկա. ատոմակայանը նորմալ աշխատել է, անվտանգության տեխնիկայի բոլոր պայմանները նորմալ են, սակայն 10.23 աշխատել է պաշտպանության համակարգը եւ ՀԱԷԿ-ը անջատվել է ցանցից: Խոսելով պատճառներից` Մարտիրոսյանը նշել է, որ հնարավոր է` դա տեղի է ունեցել ՀԱԷԿ-ի էլեկտրագեներացիայի ցանցից անջատվելու պատճառով: «Հայկական ԱԷԿ-ի 350 ՄՎտ հզորությունը անմիջապես անջատվել է, ինչի հետեւանքով մի շարք խոշոր սպառողներ զրկվել են էլեկտրականությունից»,- գտնում է Ա. Մարտիրոսյանը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան խոշոր համակարգային վթարի հետեւանքով Երեւանի կենտրոնը լուսազրկվել էր: Վթարի տարածքում տեղակայված մի շարք խոշոր ձեռնարկություններ ժամանակավորապես դադարեցրել էին իրենց գործնեությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |