Անկարա. Ամեն դեպքում Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու նախագիծը կյանքի կկոչվի

PanARMENIAN.Net - Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղին տնտեսական նախագիծ է: Ժամանակի ընթացքում տնտեսական նախագծերը կկարողանան հաղթահարել քաղաքական խոչընդոտները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելը: Նրա խոսքերով, այս նախագիծը կիրագործվի ցանկացած դեպքում: Անդրադառնալով Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի շինարարության հարցին, Թուրքիայի նախկին նախագահը հայտարարել է, որ գազամուղը մեծ օգուտ կբերի: «Թուրքիան աստիճանաբար դառնում է էներգետիկ տերմինալ, եւ փոխադրվող բնական գազի մի մասը կօգտագործվի Թուրքիայի կարիքների համար: Հետագայում Կասպից ծովի էներգառեսուրսները կհանձնվեն եվրոպական երկրների գործածմանը: Այդպիսով, կիրականանա «Մետաքսե ճանապարհի» նախագիծը` Եվրոպայի հետ մեր տարածաշրջանի տնտեսական համագործակցության նախագիծը»,-նշել է Դեմիրելը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---