Սերգեյ Մարկեդոնով. Երեւանում վաղուց արդեն հոգնել են Կրեմլի եւ «Գազպրոմի» «գերին» լինելուց17 փետրվարի 2007 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Բաքվի եւ Մոսկվայի տեսակետները հայ-ռուսական համագործակցության եւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ավանդաբար չեն եղել երկկողմանի համաձայնության առարկա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքերով, այդ տեսանկյունից հույսերը` «հակաթբիլիսյան» դաշինքին Բաքվի միանալու վերաբերյալ, քաղաքականապես արդարացված չէին: «Իսկ «Ադրբեջանի զսպման» ձգտումները Բաքվի մոտ պատասխան ռեակցիաներ էին առաջացնում` սկսած ՆԱՏՕ-ի հետ բանակցությունների ակտիվացումից, ավարտած երեքկողմանի համաձայնագրի ստորգրումով: Իսկ «Հայաստանին շրջանցող» երկաթուղու նախագծի իրականացումն ուժեղացնում է ոչ այնքան Թուրքիայի, որքան Ադրբեջանի ռազմավարական դիրքերը»,- նշել է նա:Սերգեյ Մարկեդոնովը մեջբերել է թուրք հետազոտող Բուրջու Գյուլտեկինի խոսքերն այն մասին, որ թուրքական քաղաքականությունը հանդիսանում է Ադրբեջանի հետ հարաբերությունների գերին: «Նրա կարծիքով, «սահմանների բացումը կարող է աջակցել հայկական հասարակությունում Թուրքիայի վարկանիշի բարձրացմանը, դուրս բերել երկու երկրների միջեւ եղած հարաբերությունները ներկա ճգնաժամից»: Փաստորեն, Բաքուն եւս մեկ խաղաթուղթ է ստանում Հարավային Կովկասում իր խաղում: Մի կողմից, երկաթուղային «ճյուղը» կանցնի Հայաստնի կողքով, իսկ մյուս կողմից, Ադրբեջանը վարկի շնորհիվ կկապի իրեն Վրաստանին: Ավելին, դրան դեմ չի լինի ոչ Թուրքիան, ոչ էլ, ԱՄՆ-ի գործող վարչակազմը: Այդպիսով, «Բաքվի զսպման» Մոսկվայի խիստ եւ մինչեւ վերջ չհաշվարկված քայլերը նոր խնդիրներ են ստեղծել Հարավային Կովկասում»,- ընդգծել է ռուս քաղաքագետը: Նա նաեւ նկատել է, որ չպետք է զարմանք առաջացնի, որ Հայաստանը փորձում է իրականացնել Տրանսկասպից գազատարին միանալու ծրագիրը: «Եւ չնայած նախագծի կառուցման մեջ Հայաստանի անունը դեռ նշված չէ, «ապահովագրող» աղբյուրներ գտնելու, ռուսական էներգետիկ խնամակալության տակից դուրս գալու հանրապետության ձգտումը խորհրդանշական է: Երեւանում վաղուց արդեն հոգնել են Կրեմլի եւ «Գազպրոմի» «գերին» լինելուց, եւ, ամենայն հավանականությամբ, այնքան էլ պատրաստ չեն կատարել աշխարահքաղաքական հետեւակի դերը` Թբիլիսիի եւ Բաքվի դեմ մտահղացումներում»,- ասել է Մարկեդոնովը: Նա գտնում է, որ այսօր Մոսկվային անհրաժեշտ է լրջորեն վերաիմաստավորել էներգետիկ իմպերիալիզմի իր քաղաքականությունը: «Այդ գործիքն այնքան էլ լավ չի աշխատում: Համենայն դեպս, դրա միջոցող չի հաջողվել դեռ ինչ-որ մեկին ծնկի բերել: Սակայն դրա փոխարեն ՌԴ-ին հաջողվել է ներգրավել «ոչ տարածաշրջանային խաղացողների» եւ ուժեղացնել արեւմտամետ շրջադարձը հետխորհդային պետությունների արտաքին քաղաքականության մեջ»,- ընդգծել է Սերգեյ Մարկեդոնովը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |