2-5 տարվա ընթացքում Հայաստանը կարող է ուրանի արդյունահանում սկսել

PanARMENIAN.Net - Հայաստանը կարող է ուրանի արդյունահանում սկսել հանրապետության տարածքում 2-5 տարիների ընթացքում: Այդ մասին հայտարարել է հանրապետության էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, լավագույն դեպքում ռուս մասնագետների հետ համատեղ հետազոտությունները հանրապետության տարածքում ուրանի պաշարների վերաբերյալ կավարտվեն մեկ տարվա ընթացքում, եւ եւս մեկ տարուց մենք կկարողանանք անցնել դրա արդյունահանմանը, վատագույն դեպքում դրա համար անհրաժեշտ է հինգ տարի: Նախարարը գտնում է, որ Հայաստանում ուրանի հարստացումը աննպատակահարմար է տնտեսական տեսանկյունից, քանի որ հանրապետությունում չկան խոշոր հանքավայրեր, հաղորդում է Rosatom.ru-ն:



Նշենք, որ Հայաստանը անցյալ ամսվա վերջում որոշում է կայացրել Անգարսկում (ՌԴ Իրկուտսկի շրջան) ուրանի հարստացման միջազգային կենտրոն ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ կնքված համաձայնագրին միանալու մասին: Ներկա դրությամբ, տեխնիկական հանձնարարությունն է կազմվում, որով որոշվելու են Հայաստանում երկրաբանական հետախուզման ժամկատները` ուրանի պաշարները գնահատելու նպատակով:



Նախնական տվյալներով, Հայաստանում բաց հանքավայրերում ուրանի պաշարները կազմում են ավելի քան 30 հազար տոննա: Ռոսատոնի մասնագետները գտնում են, որ հետախուզումից հետո այդ թվերը կարող են աճել 1,5-2 անգամ, քանի որ խորհրդային շրջանում հանքավայրերը մինչեւ վերջ չեն հետազոտվել:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---