«Ինեկոբանկը» մտել է 50 լավագույն միկրոֆինանսական հաստատությունների ցուցակը

PanARMENIAN.Net - 2007 թվականի դեկտեմբերի 20-ին հեղինակավոր Forbes ամսագիրը իր ինտերնետային կայքում տեղադրեց ըստ MIX (Microfinance Information Exchange) ընկերության տվյալների 50 լավագույն միկրոֆինանսական հաստատությունների ցուցակը, որոնց շարքում Հայաստանից միայն «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն է, որն այդ ցուցակում զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը:



Forbes -ի կողմից առաջին անգամ թողարկվող աշխարհի 50 լավագույն միկրոֆինանսական հաստատությունների վերաբերյալ ցանկը ընտրվել է 641 միկրոֆինանսական հաստատություններից: Այս ցանկը պատրաստվել է Microfinance Information Exchange կողմից Forbes ամսագրի ցուցմունքով` հիմնվելով կազմակերպությունների ֆինանսական հաշվետվություննեի ուսումնասիրության վրա:



Ցանկում ընդգրկված հաստատությունների որակավորման հիմքում ընկած է վերջիններիս ընդհանուր վարկային պորտֆելի մեծությունը, գործունեության այդրունավետությունը`հիմնած գործառնական ծախսի եւ մեկ վարկառուի գծով ծախսի եւ գործնեության երկրի մեկ շնչին ընկնող ազգային եկամտի տոկոսային հարաբերությամբ, ռիսկայնության` հիմնված պոոտֆելի որակի վրա, որը որոշվում է 30 օրից ավելի ժամկետանց վարկերի հարաբերությամբ ընդհանուր վարկային պորտֆելին, եւ շահութաբերության, որը որոշվում է կապիտալի եւ ակտիվների շահութաբերությամբ: Յուրաքանչյուր ցուցանիշ հավասարապես է կշռված հաստատության ընդհանուր որակավորումը գնահատելիս:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---