Ռուսաստանը մտադիր չէ ստեղծել գազային OPEC11 նոյեմբերի 2008 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտադիր չէ գազ արտահանող երկրների Ֆորումի հիմքի վրա միջազգային կարտել ստեղծել: Այդ մասին Եգիպտոսի իր գործընկեր Ահմեդ Նազիֆի հետ հանդիպմանը հայտնել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Ավելի վաղ այլ ռուս պաշտոնյաներ արդեն մի անգամ չէ, որ հայտարարել են, որ նավթ արտահանող երկրների Կազմակերպության նմանությամբ գազային OPEC չեն ստեղծելու:«Մենք գիտենք այն վախերի մասին, որոնք հնչում են էներգոռեսուրսների որոշ սպառող երկրներից. այդ վախերի համար ոչ մի հիմքեր չկան»,- նշել է Ռուսաստանի վարչապետը: Ընդ որում, Պուտինը նշել է, որ էներգահումքի արդյունաբերող երկրները պետք է կողմնորոշեն իրենց գործողությունները, փոխանակվեն տեղեկատվությամբ, անեն ամեն բան, որպեսզի համաշխարհային շուկաներն ապահովեն ածխաջրածնային հումքի անընդհատ մատակարարմամբ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Գազ արտահանող երկրների ֆորումը միջազգային կառույց է, որի շրջանակներում փոխանակվում են երկիր մասնակցի գազի արդյունահանման եւ վաճառքի տվյալներով: Այդ կազմակերպությունը չի կարող ազդել գազի գնի վրա աշխարհում: Ֆորումի հավաքներն անցկացվում են ամեն տարի, իսկ մոտակա հավաքը կկայանա 2008թ. նոյեմբերի կեսերին: Դրանում մշտական մասնակցություն են ցուցաբերում Ալժիրը, Բոլիվիան, Բրունեյը, Վենեսուելան, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Իրանը, Քաթարը, Լիբանանը, Ռուսաստանը եւ եւս 6 երկիր: «Գազային OPEC»-ի ստեղծման մասին 2007թ. սկզբին խոսք բացեց Իրանը, որի իշխանությունների կարծիքով կարտելի մեջ պետք է մտնեն Ռուսաստանը, Քաթարը, Ալժիրը եւ մի քանի այլ երկիր: Ընդ որում, գազի շատ սպառողներ, այդ թվում` Եվրամիությունն ու ԱՄՆ-ն, արտահայտվեցին նման «գազային OPEC»-ի ստեղծման դեմ` վախենալով շուկայում մենատիրության հաստատումից: Ռուսաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում իր գազի պահեստներով, Իրանը` երկրորդ, Քաթարը` երրորդ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |