Սահմանի բացումից հետո Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը կարող է աճել երեք անգամ

PanARMENIAN.Net - Թուրք եւ հայ գործարարները սպասում են երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին հայտնել է Բիզնեսի զարգացման հայ-թուրքական խորհրդի (TABDC) համանախագահ Կաան Սոյակը: Նրա խոսքով, Խորհրդի կողմից նախապատրաստված նախագծերից մեկը նախատեսում է տեքստիլի ոլորտում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցության համար արդյունաբերական գոտու ստեղծում:



«Հայաստանը լավ զարգացած տեքստիլային արդոյւնաբերություն ունի, որի մասին գիտեն արտասահմանում, Թուրքիան լավ հարաբերություններ ունի ԱՄՆ հետ: Մենք կարող ենք այդ առավելությունն օգտագործել ի օգուտ երկու երկրներին: Թուրքիայում կան հաստոցներ եւ գործարաններ, Հայաստանում` աշխատավոր ուժ: Հնարավոր է` մեզ հաջողվի տեքստիլ արտադրել ու առանց մաքսային եւ այլ հարկերի իրացնել այն ԱՄՆ-ում»,- ասել է Սոյակը:



Թուրք ձեռներեցը նաեւ գտնում է, որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը կարող է աճել երեք անգամ: «Հիմա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է տարեկան $100 մլն., իսկ սահմանների բացման դեպքում կհասնի 300մլն: Կարող է Ստամբուլի խոշոր ձեռներեցների համար դա այնքան էլ մեծ գումար չէ, բայց Թուրքիայի հարավ-արեւելյան եւ արեւելյան գաղութներրի բիզնեսի համար դա բարձր ցուցանիշ է»,- նշել է Կաան Սոյակը:



Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Nabucco գազատարի համար լավագույն ճանապարհը Հայաստանի միջով է: «Մենք գիտենք, որ քաղաքական պատճառներով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը կառուցվել է` շրջանցելով Հայաստանը: Հայաստանի ներգրավումը Nabucco-ի մեջ անհրաժեշտ է: Ես ենթադրում եմ, որ կողմերը սպասում են Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը այդ ուղղությամբ առաջ շարժվելու համար»,- ասել է TABDC համանախագահը, գրում է թուրքական Today's Zaman թերթը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---