Հայաստանի ՀՆԱ-ն 2009 թվականի հունվարին կրճատվել է 0,7 տոկոսով20 փետրվարի 2009 - 20:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ՀՆԱ-ն 2009 թվականի հունվարին կրճատվել է 0,7 տոկոսով 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ, կազմելով շուրջ 132 մլրդ դրամ: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական ազդեցությունն արդեն իսկ զգացվում է Հայաստանի տնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արդյունաբերությունն ու ֆինանսական հատվածը: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը: Օրինակ, նրա խոսքերով, արդյունաբերության ոլորտում 2009թ. հունվարին 2008-ի հունվարի համեմատությամբ 6,5 տոկոս անկում է գրանցվել, իսկ 2009թ. դեկտեմբերին 2008-ի դեկտեմբերի համեմատ անկումը կազմել է 23,5 տոկոս: Բացարձակ արտահայտությամբ 2009թ, հունվարի վերջին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 41,7 մլրդ դրամ: Մնացականյանի խոսքերով, ճգնաժամը բնականաբար բացասաբար է անդրադարձել նաեւ այս դեպքերում ամենախոցելի ֆինանսական հատվածի վրա: Մասնավորապես, նշել է նա, զգալիորեն կրճատվել են տարվա կտրվածքով բնկաչության բանկային հաշիվների մնացորդային ցուցանիշները: «Ընդհանուր առմամբ 2008 թվականին գրանցվել էր այդ ցուցանիշի աճ, թեեւ վերջին մի քանի ամսիներին կրճատումներն արդեն ակնհայտ էին` անկախ վարկային ներդրումների ծավալի աճից»-ասել է Մնացականյանը: Անկում է գրանցվել նաեւ էլեկտրաէներգիայի արտադրման ոլորտում: Այսպես, տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը կրճատվել է 21,2 տոկոսով, հունվարին` 0,8 տոկոսով եւ կազմել է 523 մլն կՎտ/ժ: 2009թ. հունվարին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 24,5 տոկոսով կրճատվել է արտաքին առեւտրի շրջանառության ծավալը, իսկ դեկտեմբերի համեմատ` 47,9 տոկոսով, տարեկան կտրվածքով` 20,2 տոկոսով: Միեւնույն ժամանակ տարեկան կտրվածքով որոշակի աճ է գրանցվել մի շարք բնագավառներում: Մասնավորապես, 2009թ, հունվարին 2008-ի հունվարի համեմատ 13,4 տոկոսի աճ է գրանցվել շինարարության ոլորտում, 5,9 տոկոսի աճ` մանրածախ առեւտրում, գյուղատնտեսության ոլորտում` 0,4 տոկոսով: Սակայն վերը նշված բոլոր ցուցանիշները ամսվա կտրվածքով դիտարկելու դեպքում եւս որոշակի անկում են ապրել: Մասնավորապես, շինարարության ոլորտում հունվարին 2008թ. դեկտեմբերի համեմատությամբ 87,1 տոկոս անկում է գրանցվել, մանրածախ առեւտրում` 64,1 տոկոս անկում, գյուղատնտեսության ոլորտում` 67,9 տոկոսով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են Ավանեսյան․ Վիճակն աղետի գոտում կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չկան Նախարարը վստահեցրել է՝ համակարգը բերված է պատշաճ մակարդակի Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա Փաշինյան․ ԱՕԿՍ-ի շենքում խանութ, սրճարան, ռեստորան բացելու սահմանափակում չկա Նա նշել է, որ միակ սահմանափակումը, որ դրվել է, այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը չվնասվի |