Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է ցուլի պատկերով ոսկե հուշադրամ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է ցուլի պատկերով ոսկե հուշադրամ: Ծրագրում ներառված են կենդանակերպի տասներկու նշանները: Այդ մասին հաղորդվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:



Հաղորդագրության համաձայն, հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքեւ շրջագծով հայերեն եւ անգլերեն անվանական արժեքի մակագրությունն է` «DRAM 10000 ԴՐԱՄ»: Զինանշանից վերեւ նշված է թողարկման տարեթիվը` «2009»:



Հուշադրամի դարձերեսի կենտրոնում աստղային երկնքի ֆոնի վրա ցուլի պատկերն է: Վերեւի աջ ասում պատկերված է ցուլ կենդանակերպի նշանի խորհրդանիշը: Դարձերեսի դաշտի ձեւավորման համար օգտագործվել են գունավոր ներկեր:



Հուշադրամը դրվագվել է Լեհաստանի դրամահատարանում: Ուրվագծերի հեղինակն է Ու. Վալեժակը:



Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ հաղորդագրության մեջ, թողարկվել է յուրաքանչյուրը 10 000 դրամ անվանական արժեք ունեցող 10 000 ոսկե հուշադրամ. Հուշադրամը պատրաստվել է 9000 հարգի ոսկուց, 22,0 մմ տրամագծով, 8,6 գ քաշով:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---