Դրամի անկումը չի անդրադառնա հայկական առեւտրային բանկերի վճարունակության վրա

PanARMENIAN.Net - Վերջին փետրվարյան դիտարկման արդյունքները կասկածի տակ չեն դնում Հայաստանի առեւտրային բանկերի վճարունակությունը, լիկվիդայնությունը եւ հաճախորդներին սպասարկելու ընդունակությունը, այդ մասին չորեքշաբթի օրը կայացած մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը:





«Հայաստանի բանկային համակարգի կայունության վերաբերյալ Կենտրոնական բանկի համոզվածությունը հիմնվում է մշտապես անցկացվող մանրակրկիտ հաշվարկների վրա», - պարզաբանել է նա: Ինչպես հաղորդել է ԿԲ նախագահի տեղակալը, գոյություն ունի ,stress-testerե մեթոդաբանություն, որի միջոցով հաշվարկվում է, թե ինչպիսին կլինի բանկային համակարգում տիրող իրավիճակն այս կամ այն բացասական զարգացման, այդ թվում նաեւ փոխարժեքի չնախատեսված տատանումների դեպքում:



Նրա խոսքերով, արտարժույթի փոխարժեքի փոփոխության արդյունքում Հայաստանի բանկային համակարգը թեեւ վնաս է կրում, սակայն ոչ մի բանկում վճարունակության, կանխիկ միջոցների անբավարարության եւ կապիտալի զգալի ծախսման հետ կապված խնդիրներ չի դիտարկվի: «Ես պատրաստ եմ այսօր իսկ դեպոզիտային հաշիվ բացել Հայաստանի ցանկացած բանկում», - ասել է նա: Մյուս կողմից, նա ընդունել է բանկային համակարգի համար գոյություն ունեցող ռիսկերը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարտավորությունների փոփոխության պայմաններում ակտիվները նույն արագությամբ չեն փոփոխվում, ուստի եւ բանկերը վնաս են կրում արտարժույթի փոխարժեքի փոփոխության հետ կապված:



Իր կողմից, Վաչե Գաբրիելյանը հավանություն է տվել խնայողություններն ազգային արժույթով պահելու հանրապետության Կենտրոնական բանկի կոչին` ավելացնելով, որ օրենքը չի արգելում խնայողություններն արտարժույթով պահել, իսկ տնտեսվարող սուբյեկտներն ու բնակչությունը պետք է դրամական միջոցներն այն արժույթով պահեն, որով նախատեսում են իրենց ծախսերը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---