Հայաստանի արդյունաբերական հսկաները պատրաստ էին անցնելու տարադրամի լողացող փոխարժեքին

PanARMENIAN.Net - Հայաստանի արդյունաբերական հսկաները պատրաստ էին անցնելու տարադրամի լողացող փոխարժեքին եւ իրենց ծրագրերը կազմում էին դրան համապատասխան: Այդ մասին, ելույթ ունենալով հայկական հեռուստաալիքների եթերում, հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` մեկնաբանելով հարցն այն մասին, թե ինչպես կանդրադառնան փոխարժեքի տատանումները երկրի արդյունաբերական հսկաների գործունեության վրա:



Բացի այդ, հաղորդել է վարչապետը, երկրի կառավարությունը աջակցություն է ցուցաբերում ձեռներեցությանը` միջոցներ հատկացնելով Հայաստանի բիզնեսի ժամանակավոր դժվարությունների հաղթահարման համար: «Գերապատվությունը տրվում է այն ընկերություններին, որոնց դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում, որոնք ունեն բազմաթիվ աշխատատեղեր եւ շուկաներ, ինչպես նաեւ աշխատատեղեր են ստեղծում ու արտահանման զգալի պոտենցիալ ունեն»,- նկատել է նա` ընդգծելով, որ այսօր հատուկ ստեղծված օպերատիվ շտաբը քննարկում է նրանց հնարավոր ֆինանսավորման հարցի տասնյակ բիզնես-ծրագրեր:



Խոսելով երկրի ներկայիս տնտեսական դրության մասին` Սարգսյանը հայտնել է, որ երկիրն ապրում է ճգնաժամի երկրորդ փուլը, որը հիմնականում բխում է իրական սեկտորից: Բայց վարչապետը որոշ լավատեսությամբ է նայում դեպի ապագան եւ մեջբերում ՀԲ մասնագետների հայտարարությունները: Վերջիններս հայտարարում են երկրի տնտեսության դրական կողմերի մասին` փաստարկելով դա մակրոտնտեսական քաղաքականության արդյունավետությամբ, արտաքին պարտքի ցածր մակարդակով եւ ֆինանսական սեկտորի կայունությամբ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---