«Ամերիաբանկը» նվազեցնում է ԱՄՆ դոլարով բիզնես վարկերի տոկոսադրույքը 5 մարտի 2009 - 18:22 AMT PanARMENIAN.Net - «Ամերիաբանկը» Հայաստանի ֆինանսական շուկայում մարտի 5-ից ներկայացել է նոր, արդիական առաջարկով` ԱՄՆ դոլարով բիզնեսի զարգացման վարկերի տոկոսադրույքը նվազեցվում է 1%-ով: Այդ մասին այսօր PanARMENIAN.Net ին հաղորդել են «Ամերիաբանկի» մամլո ծառայությունում:Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, Բանկի այս նոր նախաձեռնությունն ուղղված է սատարելու ձեռնարկատիրական գործունեության ընդլայնումն ու զարգացումը Հայաստանի Հանրապետությունում, նպաստելու ԱՄՆ դոլարով ներկրվող ապրանքների գների հնարավոր բարձրացման զսպմանը: Փաստենք, որ Բանկի կողմից դեռեւս նախորդ տարվա դեկտեմբեր ամսին առաջարկված ավանդների ամբողջական ապահովագրման նախաձեռնությունը շարունակում է լայն արձագանք գտել հանրության շրջանում, ինչը վկայում է Բանկ-Հաճախորդ կապի օրեցօր ամրապնդման մասին: Արդյունքում` «Ամերիաբանկի» ժամկետային ավանդների շեշտակի աճ է գրանցվել փետրվար ամսին, որը կազմել է 37.0 %, իսկ ընթացիկ տարում ավանդների ծավալների աճը երկու ամսում կազմել է 51.8 %: Նշենք նաեւ, որ Բանկի ակտիվները 2009թ. փետրվար ամսին աճել են 12.7 %-ով, իսկ ընթացիկ տարվա երկու ամսում 15.7%-ով եւ նախորդ տարվա 49.7 մլրդ դրամ տարեկան ցուցանիշից 2009թ. մարտի 1-ի դրությամբ հասել է 57.5 մլրդ դրամի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |