ԱՄՀ-ի խորհուրդը հաստատել է Հայաստանին 540 մլն դոլարի չափով վարկի տրամադրումը 7 մարտի 2009 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար 368 մլն SDR-ի չափով (շուրջ 540 մլն դոլար) պահուստային միջոցների մասին 28-ամսյա համաձայնագրի կնքումը հաստատվել է 2009 թվականի մարտի 6-ին Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի կողմից, այդ մասին նշվում է ԱՄՀ-ի պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:ԱՄՀ-ի կողմից Հայաստանին հատկացվելիք դրամական միջոցները կուղղորդվեն գլոբալ ճգնաժամի հետեւանքների վերացման ծրագրի աջակցմանը, արժութային եւ ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության վերականգնմանը, ինչպես նաեւ բնակչության աղքատ խավերի պաշտպանությանը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ 161,5 մլն SDR-ին (շուրջ 237 մլն ԱՄՆ դոլար) համարժեք գումարն անմիջապես կտրամադրվի, մնացած միջոցները` 9 չափաբաժիններով: Տվյալ համաձայնագրի հաստատումն ԱՄՀ-ի, Հայաստանի քվոտայի շուրջ 400 տոկոսը կազմող, պաշարներին բացառիկ մուտքի հնարավորություն է տալիս: Համաձայնագիրը հաստատվել է Արժույթի միջազգային հիմնադրամի արագացված ֆինանսական մեխանիզմի ընթացակարգի շրջանակներում: --Շ-- Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |