Համաշխարհային տնտեսությունը մոտենում է «վերելքի պահին», գտնում են Եվրոպական Կենտրոնական բանկում

PanARMENIAN.Net - Եվրոպական Կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավար Ժան-Կլոդ Տրիշեն գտնում է, որ համաշխարհային տնտեսությունը մոտենում է «վերելքի պահին», հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը:

«Մենք մոտենում ենք այն պահին, երբ կսկսվի վերելքը»,- հայտնել է ԵԿԲ ղեկավարը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ դիտորդների մեծամասնությունը արդյունաբերական երկրների համար բացասական ցուցանիշներ է սպասում տնտեսական աճի հարցում:



Նրա խոսքով, 2009թ. համաշխարհային տնտեսության աճը մոտ կլինի զրոյին, իսկ 2010թ. «վերելք» կսկսվի: Տրիշեն գտնում է, որ իշխանություններն ու կառավարություններնն իրենց վրա են վերցրել համակարգային կարեւորության հաստատությունների սնանկացումը թույլ չտալու հզորագույն պարտականությունները, ինչը դեռեւս հարկի ուշադրության չի արժանացել շուկաների կողմից:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---